Բրիտանական խորհրդարանի շենքում` Վեստմինստրյան պալատում կարող է «աղետալի իրադարձություն» տեղի ունենալ, ինչի հետեւանքով շինությունը իր նշանակությամբ ծառայելու համար լիովին անպիտան կդառնա: Այդ մասին է վկայում Պալատի վերանորոգման հարցերով միացյալ կոմիտեի հրապարակած զեկույցը, հայտնում է Curbed-ը:
Զեկույցում ասված է, որ խորհրդարանականները պետք է ազատեն պալատը, որպեսզի հնարավոր լինի այնտեղ շտապ վերանորոգում կատարել մոտ չորս մլրդ ֆունտ սթեռլինգ կամ 5,3 մլրդ դոլար արժողությամբ: Ակնկալվում է, որ պալատի վերանորոգումը վեց տարի կխլի: Հիմնական աշխատանքները կվերաբերեն շինության ինժեներական համակարգերին. դրանցից շատերը տեղադրվել են XX դարի կեսին եւ դրանց շահագործման ժամկետը սպառվել է դեռեւս 1970-80 թվականներին:
«Բոլոր մեխանիկական եւ էլեկտրական համակարգերի ամբողջական եւ անսպասելի խափանումը, որի հետեւանքով շենքում գտնվողները ստիպված կլինեն անհապաղ լքել այն, շատ ռեալ է», — նշված է զեկույցում:
Եթե «երկիրը չի ուզում բախվել այդ լեգենդար շինության կորստի անհրաժեշտությանը», պալատում վերանորոգման աշխատանքները պետք է սկսվեն անմիջապես, նշում են փաստաթղթի հեղինակները:
Վեստմինստրյան պալատի ժամանակակից շինությունը Լոնդոնում Թեմզա գետի ափին կառուցել են 1860 թվականին: Դրանում ընթանում են երկրի խորհրդարանի նիստերը: Պալատում ավելի քան հազար տարածք կա, մոտ 100 աստիճան եւ մի քանի կմ երկարությամբ միջանցքներ: Շենքի աշտարակներից մեկը` Բիգ Բենը Մեծ Բրիտանիայի խորհրդանիշն է: 1987 թվականին Վեստմինստրյան պալատը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02