Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց, որ խտրականություն և խարան է դրսևորվում ՄԻԱՎ-ով ապրողների հանդեպ, քանի որ այլ բժշկական կենտրոններում նրանց ծառայություն չեն մատուցում՝ ուղղորդելով ՁԻԱՀ-ի ազգային կենտրոն: Առողջապահության փոխնախարարը պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին, թե արդյո՞ք ՁԻԱՀ-ի ազգային կենտրոն ունենալը հակասում է միաջազգային փորձին և ինչո՞ւ է որոշվել այն փակել: Նանուշյանը հայտնեց, որ կենտրոնի գործունեությունը միջազգային իրավունքի հետ որոևէ հակասություն չէր կարող ունենալ, իսկ նրա վերացման նպատակը եղել է ընդհանուր առողջապահական ծառայություններում այդ ծառայության ինտեգրումը: Նրա խոսքով, նման ինտեգրումներ արվել են նաև Վրաստանում Ղազախստանում և Մոլդովայում: Ըստ փոխնախարարի, շատ քիչ երկրներում է, որ կան առանձին կառույցներ, որոնք զբաղվում են միայն ՄԻԱՎ-ով վարակվածների կյանքի կարգավորման խնդիրներով, քանի որ այդ ծառայությունները հիմնականում ինտեգրված են: Լենա Նանուշյանը նաև հայտնեց, որ ՁԻԱՀ-ի ազգային կենտրոնի ծառայությունների ինտեգրման աշխատանքները կազմակերպելու համար Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների հետ ստեղծվել է համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի հիվանդների տեղաշարժը, և լուծումներ կառաջարկի ինտեգրված ծառայություններ մատուցելու համակարգի վերաբերյալ: Փոխնախարարը նկատեց, որ այդ գործընթացը ներկայում կանգնած է համաճարակի և պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով:
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02