Պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն մեղադրանքներ են փոխանակել ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ակտիվ առցանց հանդիպման ժամանակ, հաղորդում է Politico-ն: Պոմպեոն ասել է, որ Անկարան լարվածություն է ստեղծում արեւելյան Միջերկրական ծովում՝ հետախուզելով ծովային վիճելի ջրերում ռեսուրսները, եւ օգնում է Կրեմլին՝ գնելով ռուսական արտադրության զենիթային համակարգ: Միեւնույն ժամանակ Չավուշօղլուն մեղադրել է Պոմպեոյին այն բանում, որ նա եվրոպական դաշնակիցներին հրահրում է Թուրքիայի դեմ եւ հրաժարվում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջեւ միջնորդի դերից` «տարածաշրջանային հակամարտություններում կուրորեն բռնելով Հունաստանի կողմը»: Նա նաեւ ասել է, որ ԱՄՆ-ը հրաժարվել է Անկարային վաճառել ամերիկյան Patriot հրթիռային համակարգը: Նա նաեւ քննադատել է Միացյալ Նահանգներին Սիրիայի հյուսիսում քրդական զինված խմբավորումներին աջակցելու համար: Ըստ Politico-ի՝ «որոշ դիվանագետներ ենթադրում են, որ Պոմպեոն իր վերջին հանդիպումն օգտագործեց լարվածություն առաջացնելու համար, ինչը կարող է բարդացնել նորընտիր նախագահ Ջո Բայդենի նոր վարչակազմի կյանքը»: Դաշինքի զեկույցը ՆԱՏՕ-ի անդամներին խորհուրդ է տալիս պահպանել միմյանց նկատմամբ բարեխիղճ վարքի օրենսգիրքը եւ «դիտարկել անհատական դաշնակիցներին աջակցելու համար Ժողովրդավարական կայունության գերազանցության կենտրոն ստեղծելու հարցը»: Աղբյուրները Politico-ին հայտնել են, որ Թուրքիան մեկուսացված է այս խմբից, Ֆրանսիան եւ Հունաստանը դեմ են արտահայտվել Թուրքիայի գործողություններին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հաջորդող մամուլի ասուլիսում խուսափել է պատասխանել Պոմպեոյի եւ Չավուշօղլուի դեմ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ հարցին: Նա ասել է, որ ՆԱՏՕ-ի «հակամարտությունների կարգավորման մեխանիզմը» օգնում է բարելավել Անկարայի ու Աթենքի հարաբերությունները:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02