ՕՊԵԿ+-ի երկրները պայմանավորվել են ուժի մեջ թողնել նավթի արդյունահանման սահմանափակումները, որոնք գործում են այս տարվա մայիսից: Հենց այս միջոցառումներն էլ այս տարի համեմատաբար բարձր մակարդակի վրա են պահել նավթի գները: Բայց արդյո՞ք հնարավոր կլինի դա անել հաջորդում: ՕՊԵԿ+- ի բանակցությունները նախատեսված էին դեկտեմբերի 1-ին, սակայն հետաձգվեցին մինչեւ դեկտեմբերի 3-ը: Լրատվամիջոցները գրում էին, որ հետաձգումն անհրաժեշտ էր լրացուցիչ խորհրդատվություններ անցկացնելու համար: ՕՊԵԿ+-ի մեջ մտնում են ՕՊԵԿ-ի երկրները, ինչպես նաեւ Ռուսաստանը եւ նավթ արդյունահանող այլ պետություններ: Այս տարվա ապրիլին այս երկրները պայմանավորվեցին խստորեն սահմանափակել նավթի արդյունահանումը. Այս տարվա մայիսին եւ հունիսին նրանք պետք է կրճատեին արդյունահանման ծավալն օրական 9.7 մլն բարելով, ապա այդ կրճատումը երկարացվեց մինչեւ հուլիսի վերջ: Այս տարվա օգոստոսից սահմանափակումները պետք է մեղմացվեին. երկրները կարողացան ավելացնել արդյունահանումն օրական 2 միլիոն բարելով, իսկ բուն սահմանափակումներն իջեցնել մինչեւ օրական 7.7 միլիոն բարել: Այս սահմանափակումները դեռ ուժի մեջ են, հայտնում է BBC-ն: https://www.bbc.com/ 2021-ի սկզբից սահմանափակումները կրկին պետք է մեղմացվեին. հունվարի սկզբից մինչեւ 2022-ի ապրիլի վերջն արդյունահանման կրճատումը պետք է օրական 5.8 միլիոն բարել կազմի, այսինքն` երկրները հունվարից պետք է կարողանային ավելացնել արդյունահանումը եւս 2 միլիոն բարելով: Սակայն նոր պայմանավորվածությունների համաձայն` 2021 թվականի սկզբից սահմանափակումները, այնուամենայնիվ, կփոխվեն, բայց` ոչ այդքան ուժեղ. հունվարին դաշինքի մասնակիցները կկարողանան ավելացնել նավթի արդյունահանումն օրական 500 հազար բարելով: Գործարքի պայմանները կվերանայվեն յուրաքանչյուր ամիս: Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ ՕՊԵԿ+-ը հետագայում, հաշվի առնելով բոլոր գործոնները, կկարողանա որոշումներ կայացնել ինչպես նավթի արդյունահանման աճի, այնպես էլ կրճատման վերաբերյալ, սակայն մեկ ամսվա համար ոչ ավել, քան օրական 500 հազար բարելով: Նրա խոսքով` OPEC+-ը հաստատել է օրական 2 միլիոն բարել շուկա վերադարձնելու մասին պայմանավորվածությունները, սակայն վերադարձը պետք է աստիճանական լինի` հաշվի առնելով իրավիճակը շուկայում: Նա հավելել է, որ ՕՊԵԿ+-ի երկրների միջեւ արտահանման մակարդակի բաշխումը կլինի այն նույն համամասնությամբ, ինչ նախկինում էր: Փոխվարչապետը հայտնել է, որ ՕՊԵԿ+-ում կարծիքները տարբեր էին, սակայն հաջողվել է փոխզիջումային տարբերակ մշակել:
18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
14:58
14:50
14:45
14:28
14:13
13:55
13:17
13:04
13:00
12:44
12:19
12:04
11:48
11:26
15:19 19.04.26
16:05 19.04.26
15:03 19.04.26
15:43 19.04.26
16:24 19.04.26
18:32 19.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44