«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, Մարզերում բնակվող մեր հայրենակիցների հետ շփումների արդյունքում հասկացել ենք, որ մարդիկ ունեն որոշակի վախեր, որ թշնամին կարող է ոտնձգել իրենց բնակավայրերին, քանի որ սահմանն անցնում է արդեն նրանց համայնքներին շատ մոտ։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է միևնույն անվտանգային գոտում, ինչ Ռուսաստանի Դաշնությունը՝ ներքոհիշյալ ռազմաքաղաքական իրավապայմանագրային բազայի գործողության պայմաններում. - 1992թ. մայիսի 15-ին ստորագրվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը։ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ՀԱՊԿ հիմնադիր-անդամ։ Հայաստանի տարածքի վրա հարձակումը հավասարազոր է ողջ ՀԱՊԿ նկատմամբ հարձակման, քանի որ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի ուժով՝ Պայմանագրի անդամ պետություններից որևէ մեկի ագրեսիայի ենթարկվելու դեպքում (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն սպառնացող զինված հարձակում)՝ դա մասնակից պետությունների կողմից դիտարկվում է որպես ագրեսիա (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն սպառնացող զինված հարձակում) պայմանագրի մասնակից բոլոր պետությունների նկատմամբ՝ համապատասխան ռազմաքաղաքական հետևանքներով։ - 1992թ. սեպտեմբերի 30-ին կնքվել է ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագիր, որով Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը հայ սահմանապահների հետ համատեղ իրականացնում է Իրանի և Թուրքիայի հետ պետական սահմանի պաշտպանությունը։ - 1997թ. օգոստոսի 29-ին կնքվել է ՀՀ և ՌԴ միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր, որն ուժի մեջ է 1998թ. նոյեմբերի 05-ից։ - 2000 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ և ՌԴ միջև կնքվել է «ՀՀ և ՌԴ միջև համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին» համաձայնագիր, որն ուժի մեջ է 2000թ. դեկտեմբերի 19-ից։ - 2016թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայում ՀԱՊԿ պայմանագրի հիման վրա՝ ՀՀ և ՌԴ միջև ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին համաձայնագիր է կնքվել, որը վավերացվել է ՌԴ կողմից՝ 2017թ. հուլիսի 19-ին, ՀՀ կողմից՝ 2017թ. հոկտեմբերի 05-ին։ Այն ևս գործում է։ - 2015թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր է կնքվել, որն ուժի մեջ է 2017թ. հունվարի 11-ից։ Այսինքն՝ ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի նկատմամբ զինված հարձակումը հավասարեցված է ՌԴ ցանկացած քաղաքի նկատմամբ զինված հարձակմանը և այս իրավական հիմքերի առկայության պայմաններում պետք է առաջացնի միևնույն ռազմաքաղաքական հետևանքները։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է թարմացնել մեր իրավապայմանագրային հենքը՝ կնքելով նոր անվտանգային բնույթի պայմանագիր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ։ Ու սա նաև կփարատի ՀՀ քաղաքացիների վերոնշյալ մտավախությունները՝ մեր տարածքի անվտանգության վերաբերյալ»։
13:43
13:40
11:04
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44