«Ամերիկայի Ձայն»-ը գրում է՝ Թուրքական ուժերը խոչընդոտում են հունական ռազմական ինքնաթիռի թռիչքը Միջերկրական ծովիվիճահարույց մասով, որտեղ, ենթադրաբար, էներգիայի հսկայական պաշարներ կան: «Երկու երկրների օդային ուժերը օգտագործում են նույն տեսակի ինքնաթիռներ՝ պահելով ուժայինհավասարությունը: Բայց Հունաստանը վերջերս Արաբական Միացյալ Էմիրությունների հետ պաշտպանական համաձայնագիր է ստորագրել, ինչը տագնապ է առաջացրել Անկարայում: Թուրքիայի նախագահի խորհրդական Մեսութ Քասինի խոսքով՝ եթե Հունաստանը և ԱՄԷ-ն միավորվեն Միջերկրական և Էգեյան ծովերում, ուժերի հավասարակշռությունը կփոխվի օդում: Եվ եթե Արաբական Միացյալ Էմիրությունները Հունաստանի հետ միասին գնեն F-35, դա կհակասի Թուրքիայի շահերին: Բայց Անկարային արգելված է ինքնաթիռ գնել Ռուսաստանից հրթիռային համակարգ գնելու պատճառով, ինչը, ըստ Վաշինգտոնի, վտանգում է F 35-ի գաղտնի տեխնոլոգիան: Աթենքը գնալով ուժեղացնում է ճնշումը Անկարայի վրա՝ հունական ռազմանավերը միավորելով Եգիպտոսի և Էմիրությունների ուժերին, ինչը վերլուծաբանները համարում են տարածաշրջանում Անկարայի աճող մեկուսացման նշան: Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների մասնագետ Հուսեյն Բաչյչիի կարծիքով՝ գնալով մեծանում է Թուրքիայի նկատմամբ աճող հակակրանքի շրջանակը, և Թուրքիան չի կարող այդպես շարունակել: Իսրայել, Եգիպտոս, Սաուդյան Արաբակա, Միացյալ Էմիրություններ… դա չափազանց մեծ հակազդեսություն է: Թուրքիայի նպատակը տարածաշրջանում առաջնորդ դառնալ էր, սակայն այժմ միայն Քաթարն է նրան սատարում: Հաջորդ շաբաթ կայանալիք Եվրամիության գագաթնաժողովում Աթենքը կփորձի պատժամիջոցներկիրառել Անկարայի դեմ: Թուրքիայ-ԵՄ հարաբերությունների ներկա իրավիճակի ցուցանիշ է այն, որ Ստամբուլում ԵՄգրասենյակն այժմ ռեստորան է: Թուրքիայի պաշտոնաթող դեսպան Միթհաթ Ռենդեն կարծում է՝ «Նրանց նպատակն է աստիճանաբար պատժամիջոցներ սահմանել, բայց դա չի բխի Եվրամիության կամԹուրքիայի շահերից: Պատժամիջոցներ մտցնելը չի փոխի Թուրքիայի ազգային քաղաքականությունըԱրևելյան միջերկրածովյան տարածքում»: Հաջորդ շաբաթ կայանալիք ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ Անկարան հետ կանչեց իր էներգետիկհետազոտությունների նավերը, որոնք գործում էին վիճահարույց Միջերկրական ծովի ջրերում և երկխոսության կոչարեց: COVID19-ի նոր արգելափակումների պատճառով Թուրքիան ԵՄ պատժամիջոցների նկատմամբ ավելի խոցելի է, քան երբևէ»,- նշում է աղբյուրը։
09:52
09:36
09:15
09:00
18:32
16:24
16:05
15:43
15:19
15:03
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
15:19 19.04.26
16:05 19.04.26
17:15 18.04.26
17:43 18.04.26
14:09 18.04.26
15:43 19.04.26
15:03 19.04.26
14:35 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44