Սաուդյան Արաբիայի Saudi Aramco նավթային ընկերությունը բարձրացրել է հունվար ամսին Ասիայի գնորդներին առաքվելիք նավթի գները: Ինչպես կիրակի օրը հաղորդել է Bloomberg-ը, որոշումն ընդունվել է նավթի գների աճի ֆոնին՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին լուրերից հետո:
Գործակալության տվյալներով, Saudi Aramco-ն արաբական թեթև տեսակի նավթի մեկ բարելի գինը բարձրացրել է 80 ցենտով, ուստի այս տեսակի պրեմիումը կկազմի մեկ բարելի դիմաց 30 ցենտ:
Ինչպես նշում է Bloomberg-ը, ավելի վաղ սպասվում էր, որ Arab Light-ի գինը մեկ բարելի դիմաց կբարձրանա 65 ցենտով: Նշվում է, որ վերջին երեք ամիսների ընթացքում սաուդյան ընկերությունը նվազեցնում էր Arab Light-ի գինը՝ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի պատճառով նավթի պահանջարկի անկման ֆոնին:
Ընկերությունը բարձրացրել է նաև Միջերկրածովյան տարածաշրջան մատակարարումների գները՝ դրանք անփոփոխ թողնելով Հյուսիսարևմտյան Եվրոպայի համար: Միևնույն ժամանակ, տեղի է ունեցել ԱՄՆ մատակարարումների գնի նվազում՝ այս տարվա մայիսից ի վեր ամենացածր մակարդակի:
Սաուդյան Արաբիան առաքումների ժամանակացույցը կազմում է յուրաքանչյուր ամսվա սկզբին՝ սպառողների պահանջների հիման վրա:
Հինգշաբթի օրը, OPEC+-ի նախարարները, մի քանի շաբաթ տևած լարված բանակցություններից հետո, ի վերջո կարողացել են համաձայնության գալ 2021 թվականի հունվարից նավթի արդյունահանման կրճատման ծավալի շուրջ: Դեկտեմբերի 3-ին կայացած հանդիպմանը նախապատվությունը տրվել է Ռուսաստանի կողմից ի սկզբանե առաջադրված սցենարին. նավթ արտահանողները նոր տարուց կկարողանան աստիճանաբար ավելացնել արդյունահանումը՝ ամսական 0.5 մլն բարել/օր:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02