Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն իր կայքում ներկայացրել է դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով Մոսկվա այցելող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ բանակցությունների մանրամասները:
ՌԴ ԱԳՆ-ում բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի գծով արտաքին քաղաքական փոխգործակցության, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, ՍԾՏՀ-ում, միջազգային այլ ֆորումներում դիրքորոշումների համակարգման հարցերի ողջ սպեկտրը: Տեղի կունենա մտքերի առարկայական փոխանակում միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ։ Կքննարկվի Ռուսաստանի ԱԳՆ-ի եւ Հայաստանի ԱԳՆ-ի միջեւ 2020-2021 թթ. խորհրդատվությունների ծրագրի իրականացման ընթացքը:
«Հանդիպման առանցքային թեմաներից մեկը կդառնա Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ս. թ. նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման գործնական ասպեկտների քննարկումը, տարածաշրջանում հումանիտար օգնության տրամադրման, ենթակառուցվածքների վերականգնման, տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման գործընթացը կքննարկվի նաև ս. թ. նոյեմբերի 21-ին ՌԴ միջգերատեսչական պատվիրակության Երևան և Բաքու կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում: Կողմերը կանդրադառնան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի’ ս. թ. նոյեմբերի 13-ի հրամանագրով մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման հետ կապված հարցերին, որի աշխատանքներում ներգրավված են Ռուսաստանի մի քանի տասնյակ դաշնային նախարարություններ, գերատեսչություններ եւ գործակալություններ:
Այցը կդառնա ռուս-հայկական հագեցած քաղաքական երկխոսության տրամաբանական շարունակությունը, որը միտված է քաղաքական, առեւտրատնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում մեր երկրների սերտ համագործակցության հետագա զարգացմանը, այդ թվում’ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների ավարտից հետո տարածաշրջանում առաջացած նոր իրողությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02