Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության (Parti Socialiste, PS) պատվիրակությունը, առաջին քարտուղար Օլիվյե Ֆորեի գլխավորությամբ, դեկտեմբերի 6-ից 9-ը կայցելի Լեռնային Ղարաբաղ՝ «այս հակամարտության պատճառած ցավը կիսելու» և դրա «լուծումները վերլուծելու» նպատակով, նշված է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ուրբաթօրյա մամուլի հաղորդագրությունում:Այս մասին տեղեկացնում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը․
«Ի նշան հայ ժողովրդի հետ մեր համերաշխության, ինչպես նաև ի լրումն Ազգային գրասենյակի նոյեմբերի 17-ի հռչակագրի, Սոցիալիստական կուսակցությունը դեկտեմբերի 6-ից 9-ը պատվիրակություն կգործուղի Լեռնային Ղարաբաղի վիճահարույց տարածաշրջան», – ասված է հայտարարության մեջ:
Ըստ Սոցիալիստական կուսակցության, «այս ներկայության նպատակն է՝ ոչ միայն կիսել այս հակամարտության պատճառած ցավը, այնպես էլ վերլուծել դրա լուծման և տարածաշրջանում տևական խաղաղության համար անհրաժեշտ բազմակողմ լուծումները»:
Այս ուղևորության օրակարգով նախատեսված են հանդիպումներ Արցախի և Հայաստանի իշխանությունների, ինչպես, օրինակ, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Արցախի Նախագահի, Խորհրդարանի նախագահի, Արտաքին գործերի նախարարության և Օմբուդսմենի հետ: Պատվիրակությունը կհանդիպի նաև Հայաստանում և Արցախում գտնվող տեղահանված ընտանիքների հետ։
Նոյեմբերի 17-ին Սոցիալիստական կուսակցության քաղաքական բյուրոն «Մինսկի խմբի համանախագահ երկրներին (Ֆրանսիային, Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին) կոչ է արել՝ դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ ձևավորելու միջազգային հետաքննող հանձնաժողով՝ քննելու համար պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք կարող էին կատարված լինել «ադրբեջանցի զինյալների կողմից»»:
Պատվիրակության կազմում կընդգրկվեն Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Օլիվյե Ֆորեն, Միջազգային հարցերի հարցերով ազգային քարտուղարը, Խորհրդարանի անդամ Իզաբել Սանտիգոն, Սենատորներ Մարի-Արլետ Կարլոտտին և Ժիլբեր-Լյուկ Դեվինան»,- նշված է կուսակցության հաղորդագրությունում։
22:16
21:55
21:49
21:38
21:24
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
13:45
13:21
12:45
12:21
12:05
11:53
11:36
11:15
10:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03