Ներկայումս Ճապոնիայում ապրում է 65 հազար 692 մարդ, որոնց տարիքը գերազանցում է 100-ը: Ճապոնիայի Առողջապահության նախարարությունը այս տվյալները հրապարակել է Ծերության մեծարման օրվա նախօրեին, որը նշվելու է սեպտեմբերի 19-ին: Այդ մասին հայտնել է novostink.ru-ն:
Երկրի ողջ պատմության ընթացքում սա ամենաբարձր ցուցանիշն է: Երկարակյացների ճնշող մեծամասնությունը՝ 88%-ը, կանայք են, 65 հազարից միայն 8 հազարն է տղամարդ, իսկ 57 հազարը կանայք են:
Ամենատարեց ճապոնուհին ապրում է Կագոսիմա պրեֆեկտուրայում: Նա ծնվել է 1900 թվականի օգոստոսին: Ամենատարեց տղամարդը՝ Մասամիցու Յոսիդան, ապրում է Տոկիոյում և 112 տարեկան է:
Նախարարությունը երկարակեցության աճի գլխավոր պատճառը համարում է բժշկական ծառայության մատուցման և տարեց մարդկանց գիտակցության մակարդակը:
Ծերության մեծարման օրը առողջապահության նախարարությունը 100 տարեկան դարձած բնակիչներին ուղարկում է արծաթե գավաթ և պատվոգիր:
Սկզբում գավաթը պատրաստվում էր մաքուր արծաթից, սակայն երկարակյացների թվի աճով պայմանավորված այն փոխարինվեց արծաթազօծ գավաթով, որը կրկնակի կրճատել է դրա գինը: Չնայած դրան, Ճապոնիայի առողջապահության նախարարությունը 100-ամյա հոբելյարներին շնորհավորելու կապակցությամբ 150 մլն իեն (1,5 մլն դոլար) է ծախսում:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02