1988 թ․ Սպիտակի ավերիչ երկրաշարժից 32 տարի անց Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալությունը՝ MSB-ն, վերադարձել է Հայաստան՝ աջակցելու Արտակարգ իրավիճակների նախարարությունում բնակչության պաշտպանության համակարգի զարգացմանը։ «Ես հպարտ եմ, որ այս առաքելության մաս եմ կազմում։ Հայաստանում մեր գործընկերը՝ ԱԻՆ-ը, այս ծրագիրն իրականացնելու ցանկություն է հայտնել, որը նախարարության հնարավորությունները զարգացնելու կարևոր գործոն է։ Ես անհամբերությամբ եմ սպասում բնակչության պաշտպանության կարևոր բնագավառում մեկս մյուսից սովորելու և զարգանալու այս գործընթացին»,-ասել է Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու Ջոն Անդերսենը, որը Հայաստան է գործուղվել Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալությունից՝ ծրագրի իրականացումը ղեկավարելու համար։ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ գնդապետ Հովհաննես Եմիշյանի գնահատմամբ՝ խոհրդանշական է բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտում այս նոր Թվինինգ ծրագրի մեկնարկի մասին հայտարարել Սպիտակի երկրաշարժի հիշատակման օրը. «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում դիմակայունության ամրապնդման և պատրաստվածության բարձրացման ուղղությամբ այս համագործակցության հնարավորությունը մեր շվեդ և լիտվացի գործընկերների հետ»,-նշել է գնդապետը։ Ծրագրի տևողությունը երկու տարի է։ Այն բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից.
• Բնակչության պաշտպանության իրավական և օրենսդրական շրջանակի բարելավում • Բնակչության պաշտպանության համապարփակ համակարգի արդյունավետության բարելավում • Կարողությունների զարգացում՝ մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը և զարգացումը ապահովելու համար։
18:32
16:24
16:05
15:43
15:19
15:03
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
15:19 19.04.26
16:05 19.04.26
17:15 18.04.26
09:02 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
17:43 18.04.26
14:09 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44