Իրանը պատրաստ է ավելացնել նավթի արդյունահանումը Ջո Բայդենի հաղթանակի սպասումների ֆոնին, որը հանդես է գալիս միջուկային գործարքին վերադառնալու օգտին: Այդ մասին վկայում է հաղորդագրությունը, որը զետեղված է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական կայքում: «Մենք առաջվա պես պատրաստ ենք կտրուկ ավելացնել նավթի արտադրությունը»,-ասել է Ռոհանին, մատնանշալով նավթի արդյունահանումը «արտահանման բնական պոտենցիալին» հասցնելու անհրաժեշտությունը»: Ռոհանիի խոսքով՝ 2015 թվականին ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ Իրանի շուրջ գործարքից հետո երկիրը կարողացել է արտասահման նավթի վաճառքներն ավելացնել օրական մինչեւ 2 մլն բարել: Ավելի վաղ Իրանի պլանավորման եւ բյուջեի կազմակերպմանTags փոխղեկավար Համիդ Փուրմոհամադին հայտնել է, որ Իրանն ընթացիկ տարում օրական միջին հաշվով վաճառել է 600 հազարից մինչեւ 700 հազար բարել նավթ: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ընդունմամբ, որի կատարումը ամբողջությամբ չեղարկում է Իրանի նկատմամբ ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից սահմանված տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցները: Պայմանավորվածությունը, մասնավորապես, նախատեսում էր, որ Իրանի նկատմամբ զենքի Էմբարգոն կչեղարկվի հինգ տարվա ընթացքում, սպառազինությունների մատակարարումները հնարավոր են նաեւ ավելի վաղ, բայց միայն ՄԱԿ-ի ԱԽ-ի թույլտվությամբ: Սակայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը միակողմանի կարգով դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները: Ընտրություններում Բայդենի հաղթանակով փորձագետները բարձրացրել են միջուկային գործարքին ԱՄՆ-ի հնարավոր վերադառնալու հարցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02