2020 թվականի դեկտեմբերի 7-ին` ժամը 16:57-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ կրակոցներ են հնչում: Նույն օրը՝ ժամը 17:17-ին, ահազանգ է ստացվել նաև «1-ին համալասարանական հիվանդանոց» բժշկական կենտրոնից այն մասին, որ «ազդրի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց է դիմել Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1990թ.:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս մարմնական վնասվածքներն ստացել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ ռազմական համալսարանի պատի վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքին նմանվող հետքեր, ինչպես նաև՝ 25 հատ 5.45մմ տրամաչափի պարկուճ, 3 հատ 5.45մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ չկրակված 5.45մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ 5.45մմ տրամաչափի չկրակված գնդակ, 1 հատ արնանման հետքերով փայտե մահակ և 1 հատ սպորտային սև գլխարկ, արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ:
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «АК 74» տեսակի ինքնաձիգ՝ 1 հատ փամփշտակալով` լիցքավորված 3 փամփուշտներով:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաձգաբանական, դատակենսաբանական, դատաբժշկական, դատանյութագիտական, դատագենետիկական և դատահետքաբանական փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:
11:26
11:08
10:49
10:23
10:09
09:52
09:36
09:15
09:00
18:32
16:24
16:05
15:43
15:19
15:03
17:43
17:28
17:15
16:48
16:25
15:19 19.04.26
16:05 19.04.26
17:15 18.04.26
14:09 18.04.26
17:43 18.04.26
15:43 19.04.26
15:03 19.04.26
14:35 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44