Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ կնքված փաստաթուղթը ազատ ու արդար ընտրությունների երաշխիք չէ, սակայն այդ փոփոխություններով հնարավոր է իշխանափոխություն իրականացնել Հայաստանում ընտրությունների միջոցով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Սա դեռ մաքուր, ազատ, արդար ընտրությունների երաշխիք չէ։ Ես ասացի, որ սա մի լուրջ հիմնաքար է, մի հիմք է ստեղծված, որի վրա պայքարելով՝ կարելի է հասնել արդյունքի: Այս էտապի պայքարը բերել է հաջողության, բայց սրանով ազատ ու արդար ընտրություններ դեռ չեն հաստատվի Հայաստանում: Մենք պիտի շարունակենք պայքարը, պայքարը պիտի լուրջ լինի, թեժ՝ ժողովրդի աջակցությամբ ու մասնակցությամբ»,-ասաց Լևոն Զուրաբյանը:
Լևոն Զուրաբյանն ասաց, որ փաստաթղթի ստորագրումը կարևորագույն, վերջնական հաղթանակ չի համարում, սակայն այն պատմական է այն առումով, որ 2005 թվականից ի վեր ժողովուրդն ու ընդդիմությունը նպատակ են ունեցել բացահայտել գրանցամատյաններում թաքնված իշխանության վերարտադրման գաղտնիքը։
«Իշխանությունները հենց դրա համար են դիմադրել ցուցակների հրապարակմանը՝ հասկանալով, որ դա էապես կրճատում է ընտրակեղծիքի պաշարը: Այսօր կարելի է ասել, որ այս փաստաթղթի ձեռքբերմամբ կրճատվում է Հայաստանում խաղի կանոնները, ընտրություններում արդեն կարելի է իմաստալից պայքար տանել։ Դա հավասար պայքար չէ, որովհետև իշխանության կողմն է մնում ընտրակաշառքի բաժանումը և այլն, այդ հարցերը դեռ չենք լուծել, բայց այս հարցի լուծումով հնարավոր է իշխանափոխություն ընտրությունների միջոցով անգամ անհավասար պայքարում»,-ասաց նա։
Լևոն Զուրաբյանի խոսքով՝ մինչ ԸՕ-ի փոփոխությունների շուրջ համաձայնության ձեռքբերումը հնարավոր չէր ընտրությունների միջոցով փոփոխության հասնել, որովհետև իշխանությունը գրանցամատյաններում հավելագրումների հնարավորություն ուներ, իսկ հիմա դա բացառված է:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02