Եվրամիությունը պատժամիջոցներ կկիրառի ավելի շատ թուրք ֆիզիկական անձանց եւ ընկերությունների դեմ, որոնք պատասխանատու են Միջերկրական ծովի վիճահարույց ջրերում հորատման համար, ասվում է հայտարարության նախագծում, որը պատրաստվել է դեկտեմբերի 10-ին կայանալիք գագաթաժողովում ԵՄ առաջնորդների համաձայնեցման համար: Եթե այս միջոցը համաձայնեցվի, ԵՄ-ն «լրացուցիչ ցուցակներ կպատրաստի»՝ հիմնվելով 2019 թվականից գոյություն ունեցող պատժամիջոցների ցուցակի վրա, եւ անհրաժեշտության դեպքում «կաշխատի դրա շրջանակն ընդլայնելու ուղղությամբ», ասվում է Reuters-ին հասանելի հայտարարության նախագծում: Նման պատժամիջոցները ԵՄ երկրների ղեկավարների համար առավել հասանելի պահպանողական միջոցներ են, որոնք հոկտեմբերին խոստացել էին օգտագործել «բոլոր գործիքները»՝ ճնշելու Թուրքիային, որպեսզի դադարեցնի Կիպրոսի եւ Հունաստանի ափերին ածխաջրածինների որոնումը: Ֆրանսիան հայտարարել է, որ սատարում է Թուրքիայի տնտեսության դեմ «ոլորտային» պատժամիջոցներին: Բայց նման միջոցառումները Գերմանիան, Իսպանիան եւ Իտալիան համարում են չափազանց մեծ քայլ, որը Թուրքիային կդնի Ռուսաստանի հետ նույն ճամբարում: Դիվանագետների կարծիքով՝ Թուրքիայի՝ որպես սիրիացի միգրանտներ ընդունող երկրի դերը սահմանափակում է Անկարային պատժելու Եվրոպայի ախորժակը: Հայտարարության նախագիծը նաեւ ուղղված է պատասխան գործողությունների հետաձգմանը: Եվրահանձնաժողովը եւ ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոսեպ Բորելը մինչեւ մարտին կայանալիք ԵՄ հաջորդ գագաթաժողով պետք է պատրաստեն «հետագա գործողությունների տարբերակներ»: «ԵՄ-ն կձգտի համակարգել այդ հարցերը ԱՄՆ-ի հետ»,- ասվում է նախագծում, ինչը, ըստ դիվանագետների, պայմանավորված է հունվարին ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի պաշտոնը ստանձնելուց հետո Վաշինգտոնի հետ արտաքին քաղաքական կապերի սերտացման հույսով: Երկու էջանոց հայտարարության շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են: Հունաստանը եւ Կիպրոսը կարծում են, որ այդ պատժամիջոցները բավարար չեն: «Մենք կցանկանայինք նպատակային ոլորտային միջոցառումների նախապատրաստում տեսնել ավելի ուշ փուլում՝ փետրվարին կամ մարտին, եթե Թուրքիայի պահվածքը չփոխվի»,- ասել է կիպրացի դիվանագետը:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02