Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմն ամբողջությամբ պահպանվում է, անցած մեկ օրում հրադադարի ռեժիմի խախտումներ և սադրանքներ չեն արձանագրվել: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի կենտրոնի պետի տեղակալ գնդապետ Դմիտրի Պերեպյոլկինը: «Խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման և մարտական գործողությունների վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման վերահսկողություն է իրականացնում։ Խաղաղապահ գործողության տարածքում իրավիճակը հանգիստ է: Հրադադարի ռեժիմի խախտումներ և սադրանքներ չեն արձանագրվել»,- տեղեկացրել է նա: Սպայի խոսքով, 23 խաղաղապահ կետերում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը վերահսկում է հրադադարի ռեժիմը: Շփման գծում և Լաչինի միջանցքում իրականացվում է պարեկություն, ապահովվում է քաղաքացիական բնակչության տեղաշարժի անվտանգությունը: Ռուս խաղաղապահները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 36 հազար մարդ։ Վերսկսվել է հասարակական տրանսպորտի երթևեկությունը, պետական, բժշկական և կրթական հաստատությունների աշխատանքը, գործում են խանութներ: Խաղաղապահների օգնությամբ էլեկտրաէներգիայի մատակարարման համակարգը վերականգնվել է 85 տոկոսով: Գազատարն ամբողջությամբ վերականգնվել է, իսկ ջեռուցումն իրականացվել է բնակելի շենքերի համար:
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02