Ոստիկանության այն 4-5 ծառայողները, որոնք դուրս են եկել համակարգից՝ չհամաձայնելով ծառայել գործող իշխանություններին, նրանքկազմել են մինչ այժմ ոստիկանության արժեքային համակարգը. դա ոստիկանության սերուցքն է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:
«Այդպիսիները դեռ շատ են եւ իրենց խոսքը, կարծում եմ՝ կասեն: Իսկ ով է հիմա ոստիկանության պետը, մի դժգույն, դժբախտ, գորշ անձնավորություն: Մի մարդ, որը անկախության տարիներին ոստիկանապետերի մասշտաբով ամենաստորացուցիչ ծառայություն մատուցած անձն է: Նա ուղղակի փշրեց ոստիկանություն-հասարակություն կապը, վստահությունը ոստիկանների նկատմամբ»,-ասաց նա:
Շիրինյանն անդրադարձավ ոստիկանության աշխատակից Վարդան Մովսիսյանին, որը ԽՍՀՄ վերջին տարիներին Հայաստանի կոմկուսի գլխավոր քարտուղար Վլադիմիր Մովսիսյանի որդին է. «Նա աշխատել է բուժվարչության պետ: Նա գավառական ծղրածու Հայկոյի միջնորդությամբ հայտնվեց ոստիկանապետի տեղակալի պաշտոնին: Վարդան Մովսիսյան, դու ունեցել ես փառահեղ հայր, ոչինչ չե՞ս սովորել իրենից: Ի՞նչ կարող ես տալ ոստիկանական համակարգին: Ես հույս ունեի, որ նա իր մեջ ուժ կգտնի, այս ազգադավ իշխանության հանցակիցը չի լինի, բայց հասկացա, որ նա այդ ուժը չկարողացավ գտնել: Ես չեմ անդրադառնում նրան, որ բուժվարչության պետ եղած ժամանակ դեղերը սեփական, տարբեր անձանց անուններով գրանցված դեղատներում էր հայտնվում: Չեմ անդրադառնում, որ այս 2,5 տարում մի քանի հարյուր մլն-ի հափշտակության գործ կա եւ նրան հնարավորություն են տվել ինքնամաքրվելու»:
Նա դիմեց ոստիկանության ծառայողներին. «Այս ընթացքում եթե ձեր մեջ ուժ կգտնեք, կլարող եք զեկուցագիր գրել եւ 15-20 օր հետո դուք անպյաման վերականգնվելու եք: Գրեք ձեր զեկուցագրերը, որ ստեղծված իրավիճակում անհնարին եմ համարում իմ հետագա ծառայությունը ոստիկանության համակարգում, խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրած ծառայությունից: Ուզում եմ նաեւ ընդգծել, որ դուք որեւէ ֆինանսական խնդրի առաջ չեք կանգնի: Ես վստահեցնում եմ որպես գնդապետ, որ այս կամ այն կերպ ձեր դրամական փոխհտուցումը ստանալու եք: Դուք պետք է ցույց տաք, որ չեք կարող լինել այս ազգադավ իշխանության հենարանը»,-հայտարարեց Շիրինյանը:
18:48
18:35
17:57
17:48
17:32
17:15
16:57
16:45
16:23
16:09
14:52
14:23
14:07
13:54
13:37
12:55
12:39
12:13
11:52
11:35
11:09 27.04.26
15:05 27.04.26
17:48 28.04.26
09:02 27.04.26
16:57 28.04.26
13:54 28.04.26
14:55 27.04.26
11:55 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44