Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) պատրաստ է հետաքննել Ուկրաինայում և Ղրիմում տիրող իրավիճակը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով դատարանի գլխավոր դատախազ Ֆաթու Բենսուդայի խոսքերը:
Նշվում է` ՄՔԴ-ն քննարկում է Ուկրաինայում «ռազմական գործողությունների ընթացքում իրականացված հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների» հարցը, ինչպես նաև Ղրիմում տիրող իրավիճակը: Այս իրադարձությունների նախնական ուսումնասիրությունը սկսվել էր 2014 թվականի ապրիլի 24-ին ՝ Ուկրաինայի կառավարության հատուկ հայտարարությունից հետո:
Հիշեցնենք` Մոսկվայի և Կիևի հարաբերությունները վատթարացել են Դոնբասում բախումների, ինչպես նաև 2014 թվականի Ղրիմի բռնակցման ֆոնին: Կիևը բազմիցս մեղադրել է Մոսկվային երկրի ներքին գործերին միջամտելու համար, իսկ 2015-ի հունվարին Գերագույն ռադան ընդունել է հայտարարություն, որում Ռուսաստանը նշվել է որպես «ագրեսոր երկիր»:
Մոսկվան հերքում է Կիևի մեղադրանքները՝ շեշտելով, որ Ռուսաստանն ուկրաինական ներքաղաքական հակամարտության կողմ չէ, և շահագրգռված է, որ Կիևը հաղթահարի քաղաքական և տնտեսական ճգնաժամը:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02