Այն մարդկանց թիվն, ովքեր հարկադրված լքել են իրենց տներն, այդ թվում զինված հակամարտությունների եւ հետապնդումների հետեւանքով, աշխարհում գերազանցել է 80 միլիոնը: Այս տվյալները բերված են ՄԱԿ-ի՝ Փախստականների գործերով Գերագույն կոմիսարի վարչության (ՓԳԿՎ) զեկույցում, որը դեկտեմբերի 9-ին հրապարակվել է Ժնեւում: «ՓԳԿՎ-ի գնահատումներով՝ հարկադրված տեղահանվածների թիվն աշխարհում ընթացիկ տարվա կեսերին գերազանցել է 80 միլիոնը»,- նշում են գերատեսչությունում: «Այս տարվա սկզբին աշխարհում կար շուրջ 79,5 միլիոն մարդ, որոնք հարկադրված լքել են իրենց տները հետապնդումների, հակամարտությունների եւ մարդու իրավունքների խախտումների հետեւանքով»,- ասված է զեկույցում: Այդ թիվը ներառում է 45,7 միլիոն ներքին տեղահանված անձանց. 29,6 միլիոն փախստականների եւ 4,2 միլիոն ապաստան խնդրողների: Բռնությունը մի շարք երկրներում եւ տարածաշրջաններում, ներառյալ Սիրիան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Սոմալին եւ Եմենը, հանգեցրել է բնակչության նոր տեղահանումների, նշում են փորձագետները: Կորոնավիրուսը լրացուցիչ դժվարություններ է ստեղծել հայրենի վայրերը հարկադիր լքած մարդկանց համար, նշում է ՓԳԿՎ-ն: Ապրիլին համավարակի թեժ պահին 168 երկրներ լիովին կամ մասնակիորեն փակել էին իրենց սահմանները: Ըստ որում 90 պետություններ ոչ մի կարգի բացառություններ չէին արել նրանց համար, ովքեր ապաստան են փնտրում: 2020 թվականի առաջին վեց ամսում հայրենիք է վերադարձել 22 տոկսով ավելի պակաս փախստական, քան անցյալ տարվա նույն ժամանակամիջոցում, իսկ ապաստանի տրամադրման հայտերը կրճատվել են մեկ երրորդով: 79 երկրներից ՓԳԿՎ-ում առկա տվյալների համաձայն՝ 2020 թվականի կեսերի դրությամբ աշխարհում կար 4,2 միլիոն քաղաքացիություն չունեցող անձ: ՓԳԿՎ-ի տվյաները վկայում են «քաղաքացիություն չունեցող անձանց թվի էական կրճատման մասին» Ռուսաստանում, Տաջիկստանում եւ Ուզբեկստանում «քաղաքացիության ձեռքբերման կամ վավերացման արդյունքում», արձանագրում են փորձագետները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
18:32
16:24
16:05
15:43
15:19
15:03
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
15:19 19.04.26
16:05 19.04.26
17:15 18.04.26
09:02 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
17:43 18.04.26
14:09 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44