ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը COVID-19-ով հիվանդացել եւ ապաքինվել է, հայտարարել է, որ առայժմ չի նախատեսում կորոնավիրուսի դեմ պատվաստվել: ԱՄՆ առաջնորդը համապատասխան հաղորդագրությունը հրապարակել է իր Twitter-յան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Սպիտակ տանն աշխատող մարդիկ [երկրի բնակչության պատվաստման] ծրագրի շրջանակում պետք է վատվաստվեն մի փոքր ուշ, եթե դրա հատուկ անհրաժեշտություն չլինի: Ես խնդրել եմ այս շտկումը կատարել: Ես չեմ նախատեսում [հիմա] պատվաստում կատարել, բայց անհամբերությամբ սպասում եմ հարմար պահի այն կատարելուն»,- նշել է նա: Ավելի վաղ Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Էլիոթը հայտնել էր, որ «իշխանության երեք ճյուղերի բարձրաստիճան պաշտոնատար անձինք պատվաստվելու են գործադիր իշխանության հաստատած ուղեցույցի համաձայն»: Ըստ The Washington Post պարբերականի պարզաբանման՝ սա նշանակում է, որ մասնավորապես Սպիտակ տան աշխատակիցները պատվաստվելու են արդեն ամենամոտ ժամանակում՝ ըստ էության երկրի բնակչության խոցելի շերտերի հետ միաժամանակ: Պարբերականի աղբյուրները պարզաբանել են, որ ԱՄՆ պաշտոնատար անձանց COVID-19-ի պատվաստումն «անհրաժեշտ է կառավարության գործառնությունն ապահովելու համար»: ԱՄՆ նախագահը հոկտեմբերի 2-ի գիշերը Twitter-ում հայտնել էր, որ իր ու կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նույն օրն ավելի ուշ պետության ղեկավարը ժամանել էր Մերիլենդ նահանգի Ուոլթեր Ռիդի անվան բժշկական կենտրոն: Նա բուժհաստատությունից հեռացել էր հոկտեմբերի 5-ին եւ վերադարձել Սպիտակ տուն: ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի որակի հարցերով վարչությունը դեկտեմբերի 11-ին հավանություն էր տվել գերմանական BioNTech ընկերության եւ նրա ամերիկյան գործընկեր Pfizer-ի հայտին արտակարգ իրադրությունում արագացված ընթացակարգով իրենց պատվաստանյութը գրանցելու մասին:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02