Լուրեր են շրջանառվում, որ С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների կապակցությամբ Թուրքիան կարող է «վրեժխնդիր լինել»՝ պահանջելով, որ ամերիկացիները լքեն «Ինջիրլիք» ավիաբազան, գրում է թուրքական Ahval-ը։
Լրագրող Զուիֆիկար Դողանի խոսքով ՝ այդ տարբերակը դիտարկվում է որպես պատասխան քայ՝ Վաշինգտոնի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում Անկարայի կողմից սպառնալիք։
«Ինջիրլիք» ավիաբազան արդեն մի քանի տասնամյակ համատեղ շահագործվում է ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից։ Ամերիկյան զինված ուժերն ապահովում են հրթիռային հարձակման մասին նախազգուշացման ռադիոտեղորոշիչ կայանի աշխատանքը, որը տեղակայված է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մալաթիա նահանգի Քյուրեջիք շրջանում և Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի մաս է հանդիսանում:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության նախագահ Իսմայիլ Դեմիրի և երեք այլ անձանց դեմ։ Ինչպես հայտարարել էր պետքարտուղար Մայք Պոմպեոն, այդ որոշումը կապված է Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների գնման հետ:
«Թուրքիան տարածաշրջանային անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգների արժեքավոր դաշնակիցն ու կարևոր գործընկերն է, և մենք ձգտում ենք շարունակել պաշտպանական ոլորտում արդյունավետ համագործակցության մեր բազմամյա պատմությունը՝ հնարավորինս արագ վերացնելով C-400-ի հետ կապված խոչընդոտը»,- ասված է նրա գրավոր հայտարարության մեջ:
Ռուսական նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը, չնայած Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում այդ պատճառով ի հայտ եկած ճգնաժամին, մեկնարկել է 2019թ.-ի հուլիսի կեսերին: Վաշինգտոնն Անկարայից պահանջել էր հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելուց և փոխարենը գնել ամերիկյան արտադրության Patriot համակարգեր՝ սպառնալով կասեցնել կամ ընդհանրապես դադարեցնել ամերիկյան նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Այս ամենը, սակայն, Անկարային հետ չի պահել, և վերջինս շարունակել է բանակցությունները ռուսական կողմի հետ՝ С-400-ների լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02