«2020 թվականի նոյեմբերին արձանագրվել է 1.2 տոկոս գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.1 տոկոս գնաճի դիմաց, որի պարագայում 12 ամսվա գնաճը կազմել է 1.6 տոկոս՝ դեռևս ցածր գտնվելով նպատակային 4 տոկոսի մակարդակից»,- հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով ԿԲ խորհրդի նիստի կայացրած որոշումը: Նրա խոսքով, նոյեմբերին շարունակել է ավելանալ նաև 12-ամսյա բնականոն գնաճը, որն ամսվա վերջին կազմել է շուրջ 2 տոկոս: Մարտին Գալստյանը հայտնեց, որ հաջորդ տարվա սկզբից պատվաստանյութի արդյունավետ կիրառության վերաբերյալ սպասումները դրական միջավայր են ստեղծել համաշխարհային պահանջարկի վերականգնման առումով, որը խաթարվել էր համաճարակի պատճառով: Նա շեշտեց, որ այս տարի համաշխարհային գնաճային միտումներ են արձանագրվել, թե՛ հումքային, թե՛ ապրանքային միջազգային շուկաներում, որն աստիճանաբար ազդեցություն է գտնում գործընկեր երկրների գնաճային միջավայրերի վրա, և ԿԲ խորհուրդը կանխատեսել է, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա սպասվում է որոշակի գնաճային ազդեցություն: «Երրորդ եռամսյակում, ԿԲ կանխատեսումներին համահունչ, նախորդ տարավա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 9.1 տոկոս տնտեսական անկում, որը ձևավորվել է տնտեսության բոլոր՝ հատկապես ծառայությունների ոլորտում արձանագրված նվազումների հաշվին»,- ԿԲ խորհրդի տարածած հաղորդագրությունը ներկայացնելիս ասաց Մարտին Գալստյանը: ԿԲ գնահատականներով, 4-րդ եռամսյակում նույնպես ցածր տնտեսական ակտիվությունը և թույլ ներքին պահանջարկը կպահպանվեն՝ պայմանավորված ռազմական դրությամբ և կորոնավիրուսի նոր ալիքի բռնկման և դրանց տնտեսական բացասական անորոշություններով: «Հաշվի առնելով արտաքին տնտեսություների ազդեցության պատճառով կանխատեսվող որոշակի գնաճի արագացումը և երկրի հավելավճարի ռիսկի աճը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը»,- հայտնեց ԿԲ նախագահը, որը մինչ այդ տեղեկացրել էր այն 1 տոկոսով բարձրացնելու խորհրդի այսօրվա որոշման մասին:: Նա նաև նշեց, որ ըստ Խորհրդի գնահատականների, Հայաստանում դրամավարկային դիրքը շարունակում է մնալ խթանող, ինչը կանխատեսվող հորիզոնում անհրաժեշտ կլինի աստիճանաբար կրճատել՝ ապահովելով գնաճի կայունացումը նպատակային 4 տոկոսի շուրջ: Մարտին Գալստյանը նկատեց, որ տնտեսական բարձր անորոշությունների պատճառով առկա են գնաճի բարձրացման ռիսկեր և ԿԲ-ն մշտապես հետևում է իրադարձությունների զարգացմանը և նման զարգացում արձանագրելու դեպքում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում: Նա նաև տեղեկացրեց, որ ԿԲ-ն դեկտեմբրի 29-ին կհրապարակի գնաճի հաշվարկը և դրամավարկային քաղաքականույթանը ծրագիրը:
Աղբյուր` Panorama.am
18:32
16:24
16:05
15:43
15:19
15:03
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
15:19 19.04.26
16:05 19.04.26
17:15 18.04.26
09:02 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
17:43 18.04.26
14:09 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44