Թուրքիայի Բողազիչի համալսարանի պրոֆեսոր Գյուրքան Քյումբարօղլուն «Yeni Şafak» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված Իգդիր-Նախիջևան գաղատարի կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին և տարածաշրջանային վերջին զարգացումներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Գյուրքան Քյումբարօղլուն համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղից հետո Իրանը դուրս է մղվում Նախիջևանի հավասարումից։
Թուրք պրոֆեսորը նշել է, որ կովկասյան տարածաշրջանում «նոր էջ բացած Ադրբեջանի հաղթանակից հետո» տարածաշրջանում նոր հավասարում է ստեղծվում։
Նրա դիտարկմամբ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև նոր գազատարի կառուցմամբ, որը բավարարելու է Նախիջևանի բնական գազի կարիքները, կվերականգնվի և՛ Նախիջևանի տնտեսությունը, և կապահովվի տարածաշրջան բնական գազի անխափան մատակարարումը։
Պրոֆեսորն ընդգծել է, որ հիշյալ գազատարի ծրագիրը ռազմավարական տեսանկյունից լուրջ նշանակություն ունի Թուրքիայի համար։
Քյումբարօղլուն, հիշեցնելով, որ Նախիջևանը բնական գազը ստանում է Իրանից, ասել է․ «Նախիջևանը էներգետիկայի հարցում Իրանից կախում ունեցող երկիր էր։ Այն Թուրքիայի համար դեպի թյուրքական աշխարհ բացվող դարպաս է, ինչպես նաև թյուրքական աշխարհի հետ միավորող դուռ»։
Նա կարևորել է նաև թյուրքական աշխարհի հետ կապի ապահովումն ու այս տարածաշրջաններում ազդեցիկ դերակատարման համար Թուրքիայի կողմից ենթակառուցվածքայի ծրագրերի իրականացումը։
Պրոֆեսորը, այնուհետև անդրադառնալով Նախիջևանն Ադրբեջանին կապող հնարավոր միջանցքի ստեղծմանը, նշել է, որ այն իրականացվելու դեպքում և՛ Ադրբեջանի ու Նախիջևանի միջև տրանսպորտային կապ կապահովվի, և՛ նաև Կասպից ծով- Թուրքիա էներգետիկ խողովակաշարը կկրճատվի 300 կմ-ով։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02