ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Նիկոլ՝ դու ճիշտ ես։ Ես չեմ հիշում դեպք, երբ այսքան համաձայն լինեմ Նիկոլ Փաշինյանի հետ: Երեկ Նիկոլ Փաշինյանը հստակ գծեց սահմանագիծը. իր հրաժարականի պահանջը Նիկոլը բնորոշեց որպես էլիտայի բունտ: Նիկո՛լ, դու ճիշտ ես: Այո՛, քո հրաժարականը պահանջում է երկրի քաղաքական, մտավորական էլիտան, քո հրաժարականը պահանջում է մեր հասարակության էլիտան, քո հրաժարականը պահանջում է մտածող և հայրենասեր մարդը, քո հրաժարականը պահանջում է այն մարդը, ով տեսնում և հասկանում է, թե դու ինչ աղետ ես մեր պետականությանը: Նիկո՛լ, դու ճիշտ ես, դու հստակ տեղորոշեցիր, օխլոսին, դու հստակ դրեցիր էլիտայի և օխլոսի բաժանարար գիծը: Դու Նիկո՛լ, երեկ արձանագրեցիր, որ քո հրաժարականը պահանջում է երկրի մտածող հատվածը: Դու Նիկո՛լ, երեկ հստակ տեղորոշեցիր, որ քո հենարանը փոքրաթիվ, բայց ագրեսիվ օխլոսն է, որի վրա հենվելով դու փորձում ես պահել քո իշխանությունը: Քո հայրենադավության, քո դավաճանության, մեր հայրենազրկման այս շարժմանը դու տվեցիր ամենահստակ բնութագրիչը՝ էլիտայի բունտ: Այո Նիկո՛լ, ես, էլիտայի բունտի շարքային ներկայացուցիչս, ամեն ինչ անելու եմ, որ թուրքին Արցախ հանձնածը, տասնյակ հազարավոր իմ արցախցի քույրերին և եղբայրներին տնավեր դարձրածը, 5000-ից ավելի պայծառ տղաներին մատաղացու դարձրածը, 10 000 -ից ավել մեր լավագույն տղաներին հաշմանդամ դարձրածը, օր առաջ, ժամ առաջ, վայրկյան առաջ հեռանա իշխանությունից: Այո Նիկո՛լ, սա՛ էլիտայի բունտ է: Սա մտածող ու հայրենասեր քաղաքացու բունտ է ընդդեմ թրքահպատակ և թրքաբարո օխլոսի եւ օխլոսապետի: Ինձ համար պատիվ է քայլել էլիտայի բունտի շարքերում։ Եվ բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են Նիկոլի ասած էլիտան, ովքեր սիրում են հայրենիքը ոչ թե այփադի ստեղնաշարի դեմ նստած ստատուս գրելով և ովքեր հասկանում են, որ Հայաստանի պետականությունն է այլևս վտանգված, նրանք բոլորը այսօր և ամեն օր և ամեն ժամ, մինչ այն պահը, երբ նիկոլականությունը դեռևս իշխանություն ունի Հայաստանում, պիտի լինեն էլիտայի բունտի մասնակից: Երրորդ տարբերակ չկա, կա՛մ դու Հայաստանի հետ ես, կա՛մ՝ Նիոկլի։ Կա՛մ դու էլիտայի բունտի մասնակից ես, կա՛մ՝ օխլոսի շարքային անդամ: Սա է իրականությունը: Այլ իրականություն չփնտրեք, այլ երանգ չկա: Երրորդ ճանապարհ չկա»։
13:43
13:40
11:04
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44