Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը փորձել է եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ, սակայն դա անհնար է եղել: Այս մասին նա հայտարարել է հինգշաբթի Բրյուսելում ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստին հասնելուն պես:
«Քանի որ [Հայաստանի և Ադրբեջանի] երկու նախարարներն էլ շփվել են ինձ հետ, մենք փորձել ենք եռակողմ կապ հաստատել՝ Եվրամիության, Հայաստանի և Ադրբեջանի միջև: Դա անհնար է եղել, այնպես որ ես երկու նախարարների հետ էլ առանձին կհանդիպեմ», - ասել նա:
Բորելը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի օգնությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը կանխել է մարդկային հետագա զոհերը, և ընդգծել, որ այն պետք է ամբողջությամբ պահպանվի: «Բայց անցյալ շաբաթ, ցավոք, երկու կողմերից էլ հաղորդումներ լսեցինք հրադադարի ռեժիմի խախտումների մասին: Հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանումը մնում է հրամայական», - ընդգծել է նա:
«Եթե մենք կարողանանք խաղալ մեր դերը խաղաղության, հաշտեցման վերականգնման և ամրապնդման գործում՝ լրացնելով Մինսկի խմբի ջանքերը, ապա ԵՄ-ն պատրաստ է դա անել», - ասել է նա: «Եվրամիությունը պատրաստ է համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի և ցանկացածի հետ՝ Կովկասում հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու համար»:
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02