Շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 75 միլիոնը՝ հաղորդում է Reuters-ը:
Դեկտեմբերին Մեծ Բրիտանիան դարձել էր առաջին արեւմտյան երկիրը, որտեղ սկսվել էր COVID-19-ի դեմ պատվաստանյութի իմունիզացիան, որի պատվաստանյութը մշակվել էր Pfizer եւ BioNtech ընկերությունների կողմից, ինչից հետո ԱՄՆ-ում հաստատել էին Moderna ընկերության ստեղծած պատվաստանյութի արտակարգ կիրառումը:
Նոյեմբերին կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել էր 18,65 միլիոնը, որն ամենաբարձր ցուցանիշն էր 30 օրվա կտրվածքով համավարակի ամբողջ ընթացքում:
Եվրոպան շարունակում է մնալ կորոնավիրուսով ամենամեծ թվով վարակվածներ ունեցող տարածաշրջանը՝ 21.6 մլն մարդ: Այնուհետեւ Հյուսիսային Ամերիկան է՝ 17,9 մլն, Հարավային Ամերիկան՝ 14,5 մլն եւ Ասիան՝ 13 մլն վարակակված:
Միայն վերջին հինգ օրվա ընթացքում Եվրոպայում գրանցվել է շուրջ 1 մլն դեպք: Ընդ որում՝ Ռուսաստանում եւ Ֆրանսիայում գրանցվել է ավելի քան 2-ական միլիոն դեպք համավարակի առաջին օրից ի վեր: Մեծ Բրիտանիայում եւ Իտալիայում հայտնաբերվել է 1,9-ական միլիոն դեպք:
Երկուշաբթի ԱՄՆ-ն դարձել էր աշխարհում առաջին երկիրը, որտեղ համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է ավելի քան 300 000 հազար մահվան դեպք: Երկրում կորոնավիրուսի հետեւանքով ամեն օր մահանում է ավելի քան 2 500 մարդ՝ ըստ վերջին 7 օրվա ընթացքում գործակալության տվյալների:
Ընդ որում՝ նշվում է, որ հիվանդանոցներում սկսել են Pfizer եւ BioNtech ընկերությունների ստեղծած դեղամիջոցով պատվաստումները:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02