Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սպանության և գույքի դիտավորությամբ վնասման դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով ամբաստանյալ, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Թ. Դ.-ն հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների կողմից իր վերաբերյալ քննված քրեական գործով ապօրինություններ կատարելու, ապացույցներ կեղծելու վերաբերյալ տվյալներ:
Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։
Մասնավորապես՝ Թ. Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ քննիչների կողմից 2013թ. մայիսի 8-ին կազմված՝ դեպքի վայրի զննության մասին արձանագրության համաձայն՝ դեպքի վայրից՝ բնակարանից, ի թիվս այլ առարկաների, հայտնաբերվել և առգրավվել են նաև գործով տուժող Մ.Հ.-ին պատկանող 3 բջջային հեռախոսներն ու 3 ծոցատետրերը, որոնք նախաքննության ընթացքում չեն հետազոտվել և դատարան չեն ուղարկվել:
Ըստ ամբաստանյալի հաղորդման՝ չեն հետազոտվել ու դատարան չեն ուղարկվել նաև իր բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերված և առգրավված՝ իրեն պատկանող 2 բջջային հեռախոսները:
Բացի այդ, 2013թ. մայիսի 19-ին, իր մայրը քննիչներին է ներկայացրել դեպքի պահին իր հագին եղած հագուստները, սակայն դրանցից ոչ բոլորն են տրվել փորձաքննության, դրանք դատարան չեն ուղարկվել և հարազատներին չեն վերադարձվել:
Բացի այդ, քննիչներից մեկը նույն գործով վկա Տ. Գ.-ի մասնակցությամբ կազմել է դեպքի վայրի զննության մասին արձանագրություն, համաձայն որի՝ կատարվել է ֆոտո-վիդիո լուսանկարահանում և տեսանկարահանում «iPhone» մոդելի բջջային հեռախոսով, սակայն վերջինս այդ լուսանկարներն ու տեսանյութը քրեական գործի նյութերին չեն կցվել:
Պետական հատուկ ծառայություն իրականացրած առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02