Արցախում այս տարվա հոկտեմբերի 1-ից առայսօր կորոնավիրուսի վարակի թեստավորման նպատակով 2585 նմուշառում է իրականացվել: Նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 1130 մարդու մոտ: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից: Գերատեսչության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Արցախում շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները: Ըստ այդմ՝ իրականացվում է օրական 60-70 նմուշառում: Լաբորատոր հետազոտության արդյունքներով դրական հաստատված դեպքերից թեթև հիվանդները տնային ամբուլատոր բուժում են ստացել, իսկ ծանր ձևերը՝ ստացիոնար պայմաններում: «Հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 21-ը, Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստացել 232 հիվանդ, ապաքինվել է 129 քաղաքացի: Ներկայումս բուժում է ստանում 60 հիվանդ: Գրանցվել է մահվան 30 դեպք, որոնց մեծամասնությունը տարեցներ են, որոնք ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել քրոնիկ ուղեկցող հիվանդության և պոլիօրգանային անբավարարության պատճառով։ Ստեփանակերտի «Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն բաժանմունքում բուժում է ստացել 51 հիվանդ, որից 48-ը դուրս է գրվել առողջացած, իսկ 3-ը` առողջական վիճակի վատացման պատճառով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն: «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»-ի մասնագետների կողմից կատարվել են ախտահանման աշխատանքներ հաստատված օջախներում, սննդի օբյեկտներում, դպրոցներում և մանկապարտեզներում»,-նշված է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ: Գերատեսչության տեղեկատվությամբ՝ Ստեփանակերտի «Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն մասնաշենքի տարածքում տեղադրվել է շարժական ֆլյուրոգրաֆ սարք:
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02