Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իրակլի Ղարիբաշվիլին երկրի խորհրդարանի կոմիտեների համատեղ նիստի ժամանակ անդրադարձել է վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջի վանական համալիրի հարցին, որը վերջին տարիներին սահմանային վեճերի առիթ է դառնում Վրաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին գրում է kvira.ge կայքը:
Ղարիբաշվիլին իր ելությում նշել է, որ 1938 թվականի քարտեզի համաձայն՝ վանական համալիրի ամբողջ տարածքը պատկանում է Վրաստանին:
Նրա խոսքերով` երկրի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարությունը Դավիթ Գարեջի վանական համալիրի վերաբերյալ շատ վտանգավոր որոշումներ է կայացրել:
«1996 թվականին նախագահներ Ալիևի և Շևարնաձեի միջև Դավիթ Գարեջիի վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել: Պայմանավորվածությունը ենթադրում էր, որ սահմանային խնդիրների կարգավորման միակ կարևոր փաստաթուղթը 1938 թվականի համաձայնագիրն է և կողմերը համաձայնել էին առաջնորդվել միայն այդ փաստաթղթով:
Ցավոք, դա պարզվել է միայն տարիներ անց, և հատկապես մտահոգիչ է, որ Սաակաշվիլիի կառավարությունը շատ վտանգավոր որոշումներ է ընդունել, և դա այն է, ինչը այժմ պետք է պարզվի դատախազության կողմից: Նրանց որոշումների բովանդակությունը բերել է մեր տարածքների կորստին և դրանց փոխանցմանը այլ պետությանը, այդ թվում` Դավիթ Գարեջիի մի մասի փոխանցմանը:
Վերը հիշատակված քարտեզի տվյալներով՝ Գարեջիի բոլոր վիճելի հատվածները ամբողջությամբ մեզ են պատկանում: Մենք այս հարցը սկսել ենք ուսումնասիրել իմ պաշտոնավարման ընթացքում, քանի որ դա իմ ուղիղ պարտականությունն էր, և մենք հայտնաբերել ենք, որ բոլոր այդ փաստաթղթերն ու քարտեզները անհետացել էին Վրաստանի արխիվներից: Պարզվել է նաև, որ նախորդ կառավարությունն ու հանձնաժողովը երբեք չեն փնտրել 1938 թվականի քարտեզը, որով կարող էին կարգավորվել վիճելի տարածքների հարցերը: Ավելին` նախորդ կառավարության հանձնաժողովը առաջնորդվել է այլ քարտեզներով, որոնցում արտահայտվում էր մեր պետության դեմ դիրքորոշում, ինչի արդյունքում ստորագրվել է հակապետական համաձայնություն:
Քարտեզի համաձայն, Վրաստանի և Ադրբեջանի սահմանը անցնում է Գարեջի վանական համալիրի բլրի երկայնքով, մոտ 500 մետր խորության վրա: Նախկին կառավարությունը Չիչխիթուրի վանքի մոտ սահմանը հատելու փոխարեն, այն կառուցվել է անմիջապես բլրի գագաթին, այլ ոչ թե դրա ստորոտում»,-նշել է Իրակլի Ղարիբաշվիլին:
Պատմականորեն վրացական Դավիթ Գարեջի վանական համալիրը վերջին տարիներին սահմանային վեճերի պատճառ է դարձել Վրաստանի և Ադրբեջանի միջև: Ներկայումս վանական համալիրի մի մասը գտնվում է Վրաստանի, մյուս մասը` Ադրբեջանի վերահսկողության տակ:
16:24
16:05
15:43
15:19
15:03
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
09:02
17:15 18.04.26
16:05 19.04.26
09:02 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
14:09 18.04.26
17:43 18.04.26
15:03 19.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44