ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրաքում հրթիռակոծությունների մեղքն Իրանի վրա է դրել եւ սպառնացել Թեհրանին պատասխանատվության ենթարկել դրանց ժամանակ ամերիկացի քաղաքացիների զոհվելու դեպքում: Համապատասխան գրառումը հրապարակվել է Սպիտակ տան ղեկավարի Twitter-յան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Կիրակի Բաղդադում մեր դեսպանատունը ենթարկվել է հրթիռակոծության: Ընկել է երեք հրթիռ: Գուշակեք, թե որտեղից էին՝ Իրանից,- նշել է Թրամփը՝ գրառումն ուղեկցելով երեք չճանաչված արկի լուսանկարով: - Հիմա մենք լսում ենք Իրաքում ամերիկացիների դեմ նոր հարձակումների ձայնը: Իրանին իմ բարեկամական խորհուրդը՝ եթե ամերիկացի քաղաքացիներից որեւէ մեկը զոհվի, ես Իրանին պատասխանատվության կենթարկեմ: Մտածեք»: Անցյալ շաբաթվա վերջին Բաղդադի «կանաչ գոտու» շրջանը ենթարկվել էր հրթիռակոծության: Al Arabiya հեռուստաալիքի տեղեկություններով՝ ոչ պակաս երեք հրթիռ են ընկել այդ շրջանում, որտեղ տեղակայված են պետական հաստատություններ եւ օտարերկրյա դիվանագիտական առաքելություններ, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանատունը: Միջադեպի հետեւանքով ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները չեն տուժել, սակայն դեսպանատան շենքին պատճառվել է ոչ մեծ վնաս: ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն տեղի ունեցածի պատասխանատվությունը դրել էր «Իրանի աջակցությունը վայելող զինված կազմավորումների վրա»: Իրանի ԱԳՆ-ից հերքել էին ամերիկյան կողմի այս մեղադրանքները: «Կանաչ գոտին», որը Բաղդադի կենտրոնում լավ ամրացված եւ պահպանվող շրջան է, վերջին ամիսներին բազմիցս ենթարկվել է հրթիռային եւ ականանետային գնդակոծությունների, որոնց հետեւանքով իրաքցիների շրջանում եղել են տուժածներ եւ զոհվածներ: Վաշինգտոնը բազմիցս հարձակումներին մասնակցության մեջ մեղադրել է Իրաքում գործող իրանամետ զինված կազմավորումներին:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02