Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այլեւս կորոնավիրուսով վարակման ախտանիշներ չունի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Ելիսեյան պալատի՝ դեկտեմբերի 24-ին տարածված հայտարարության մեջ: «Հանրապետության նախագահի մոտ այլեւս չեն նկատվում կորոնավիրուսով վարակման ախտանիշներ»,- հայտարարել են Ֆրանսիայի պետության ղեկավարի վարչակազմում: Այնտեղ ընդգծել են, որ հիվանվության ժամանակ Մակրոնը շարունակել Է աշխատել «եւ անցկացնել անհրաժեշտ խորհրդատվություններ»:
«Նույն կերպ Էլ նա կշարունակի կատարել իր պարտականություններն առաջիկա ժամերին եւ օրերին»,- հավելել են Ելիսեյան պալատում: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Մակրոնը հանդիպումներն անցկացնում Է տեսակապի ձեւաչափով: «Գործող սանիտարական կանոնակարգի համաձայն՝ նախագաի մեկուսացումը կարող Է դադարեցվել յոթ օրն ավարտվելուց հետո,- շարունակել են վարչակազմում:- Սուրբ Ծննդից մի քանի ժամ առաջ Մակրոնը կցանկանար հիշեցնել արգելման միջոցների, սենյակների օդափոխման, դմակներ կրելու, ձեռքերը կանոնվորապես լվանալու եւ ամենօրյա շփումների քանակը սահմանափակելու կարեւորության մասին»: Հանրապետության նախագահը նաեւ ֆրանսիացիներին մաղթել Է լավ տոներ եւ վստահություն Է հայտնել, որ կարող Է ապավինել յուրաքանչյուրին կորոնավիրուսի տարածմանը դիմակայելու հարցում:
Դեկտեմերի 17-ին Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը հայտնել Էր, որ Էմանուել Մակրոնը կորոնավիրուսի թեստ Է հանձնել, եւ դրա արդյունքը եղել Է դրական: Նախագահի վարչակազմում հայտարարել, որ Ֆրանսիայի ղեկավարը «կշարունակի աշխատել եւ իր գործունեությունն իրականացնել հեռավար»: Նա ինքնամեկուսացել Է Վերսալի Լանտեռն իր քաղամերձ նստավայրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02