ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է ապօրինի ծառահատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Լոռու մարզի 52-ամյա բնակիչը, չունենալով վառելափայտ ձեռք բերելու համար համապատասխան փաստաթուղթ, 2020թ. հուլիսի 8-ին իրեն պատկանող բեռնատար ավտոմեքենայով գնացել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության 2-րդ պահաբաժին, որտեղ հաճարենի, բալենի, թխկի և բոխի տեսակի ծառերից ապօրինի մթերել է վառելափայտ` կենդանական և բուսական աշխարհին պատճառելով զգալի չափերի նյութական վնաս:
Այնուհետև 52-ամյա տղամարդը փայտանյութը բեռնել է վերը նշված ավտոմեքենան և առանց թույլտվության տեղափոխել անտառային հողերի տարածքից, սակայն նույն ամսվա 10-ին` ժամը 00:40-ի սահմաններում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով նշված ավտոմեքենան Փամբակ գյուղի վարչական տարածքում ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է ստուգման և տեղափոխվել ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Լոռու մարզի 52-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
09:02
17:21
17:03
11:05
10:38
10:15
09:02 18.04.26
17:15 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
14:09 18.04.26
17:43 18.04.26
14:35 18.04.26
15:37 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44