«Փաստորեն, արդեն ավանդույթ է դարձել՝ ամեն իմ ելույթից հետո ինձ ինչ-որ իրավապահ մարմին կանչում է բացատրություն տալու: Այս անգամ խոսքը վերաբերում էր ՀՔԾ-ի դիմաց իմ ելույթին»,- ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից դուրս գալով՝ լրագրողներին ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: Նա նշեց, որ որևէ պարզաբանում, բացատրություն չի տվել, որովհետև դրա անհրաժեշտությունը չկա.
«Ինչ որ ասել եմ, ճիշտ եմ ասել, շարունակելու եմ քաղաքական ելույթները: Սա հայրենիքի փրկության պայքար է, նման մեթոդներով որևէ մեկը չի կարող լռեցնել, ոչ էլ պայքարից հետ պահել»: Ի.Սաղաթելյանն ընդգծեց՝ իրենց պայքարը շարունավում է բոլոր ուղղություններով: «Բոլոր այն տեսակետները, կարծիքները, որ պայքարը կարող է մարել, նահաջել, մեկ անգամ ևս վստահեցնում եմ, որ նման բան պարզապես չի կարող տեղի ունենալ: Քանի այս չարիքի կառավարությունը գոյություն ունի, պայքարը գնալով ավելի թեժանալու է, քանի որ հայ մարդը չի կարող հանդուրժել այս չարիքի կառավարությունը: Րոպե առաջ պետք է հեռացնենք, որպեսզի կարողանանք կառուցել նորմալ երկիր: Մեր պայքարի վճռականության վրա որևէ մեկը թող չկասկածի: Մենք ամեն ինչ անելու ենք հաղթանակի համար, քանի որ սա իշխանություն և ընդդիմություն պայքար չէ, սա չարիքի կառավարությանը հեռացնելու պայքար է, որպեսզի կարողանանք փրկել մեր հայրենիքը»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը:
Ի. Սաղաթելյանի խոսքով, այս դավաճանի՝ իշխանության ամեն րոպե ավելի մնալը կորուստ է մեր երկրի համար, պետականությունն այս տեմպերով կտանի կործանման: «Ուզում եմ հստակ ընդգծել, որ ազգային աղետին այլևս հաջորդում է սոցիալ-տնտեսական աղետը, մեր երկիրը գտնվում է սոցիալ-տնտեսական կոլապիս մեջ, առաջիկայում լուրջ խնդիրներ ենք ունենալու նաև այս առումով: Մեր պայքարն աննահանջ է, ամեն ինչ անելու ենք՝ մինչև Նոր տարի նա հեռանա, ու, իրոք, 2021 թվականն առանց Նիկոլ լինի: Եթե հանկարծ Նոր տարի մտնենք Նիկոլով, այդ գիշերվանից սկսած նույն վճռականությամբ շարունակելու ենք պայքրաը, որևէ բան չի փոխվելու»,- նշեց նա: Հայրենիքի փրկության շարժման համակարգողի խոսքով, այսօր ևս տեղի են ունենալու անհնազանդության բողոքի ակցիաներ, ամեն օր շարունակվելու են, Հանրապետության հրապարակում իրենց վրաններն ավելի են ամրացվելու, այնտեղ է տեղափոխվելու նաև իրենց կենտրոնական շտաբը. «Ըստ էության, Հանրապետության հրապարակը լինելու է շարժման ղեկավարման կենտրոնը»: Ի. Սաղաթելյանի խոսքով, ստացվել է մի իրավիճակ, երբ իշխանության քարոզչության, որոշների անմիջական մասնակցությամբ փորձում են իրենց պայքարը դարձնել իշխանություն և ընդդիմություն: «Նիկոլը հրահրում է, որպեսզի սա դարձնի դասակարգային պայքար՝ էլիտա, ժողովուրդ, հներ, նորեր, նախկիններ: Երկար քայքայելուց հետո, հիմա մի նոր պրոցես է սկսել՝ էլիտա և ժողովուրդ: Այստեղ է, որ մեր հասարակության մի որոշակի կարևոր զանգված դեռ չի գիտակցում, որ սա իշխանության և ընդդիմության կռիվ չէ, երկիրը, պետականությունը փրկելու ծրագիր է: Վստահ եմ՝ այն մեր քաղաքացիները, ովքեր ամբողջությամբ չեն գնահատում այս իրավիճակը, առաջիկա օրերեն պետք է հասկանան, գիտակցեն, միանան: Մենք 44 օրում կորցրել ենք բնակավայրեր, Սյունիքում լուրջ խնդիրներ ունենք, երկու կարևոր դիրք ենք զիջել, Կապան գնացող ճանապարհը թշնամու հսկողության տակ է, Որոտանը՝ տեսաք, Գեղարքունիքը՝ տեսաք: Սա է իրավիճակը: Ո՞նց կարող է հայ մարդը լինել անտարբեր: Հայաստանը չի հանդուրժելու այս չարիքի կառավարությունը, թույլ չի տալու, որ այս խելագարը մեր պետությունը տանի կործանման»,- նշեց նա:
Ի. Սաղաթելյանն ասաց, որ այս իրավիճակում ամեն օր կանչել ինչ-որ քննչական մարմին ինչ-որ բացատրություն տալու՝ ծիծաղելի է: Նրա գնահատմամբ, սա այս իշխանության խղճուկ, ծիծաղելի ձեռագիրն է: «Իմ տպավորությամբ իրավապահ մարմինները կրակն են ընկել այդ խելագարի ձեռքը: Դժբախտաբար, որոշները շարունակում են կատարել նրա ապօրինի հրամանները: Ափսոսում եմ մեր սպաներին, պատիվ, արժանապատվություն, կենսագրություն ունեցող այն սպաներին, ովքեր ստիպված են հանդուրժել կամ դեռ հանդուրժում են այս խելագարի ապօրինությունները: Վստահ եմ՝ իրենք ամբողջությամբ գիտակցում են իրավիճակը, պարզապես ինչ-ինչ պատճառներով շարունակում են դեռ կատարել իշխանության որոշումները, բայց ինչ-որ պահի կդադարեն, որովհետև իրենք էլ, իմ կարծքիով, գիտակցում են, թե մեր պետությունն ուր է գնում»,- ասաց նա: Ինչ վերաբերում է ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին՝ հիմա էլ Քննչական կոմիտեի նախագալի տեղակալ նշանակելուն, Ի. Սաղաթելյանն ասաց, որ նախ պետք է պատասխանել, թե ինչու նա պատերազմի ծանր օրերին ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից, ինչ անելու կամ չանելու համար, ըստ այդմ էլ կարող են հասկանալ, թե ինչու են գործուղվել քննչական:
«Արգիշտի Քյարամյանն ընդամենը գործիք է, ժամանակին ուղարկել էին վերահսկողական ծառայություն մարդկանց գլխին բան սարքելու, հետո ԱԱԾ՝ էլի բան սարքելու, ինչքանով ստացվեց, ինքչանով ձախողեց, չգիտեմ, հիմա էլ ուղարկել են քննչական: Սա է այս խելագարի իշխանությունը, բացատրություն չկա: Այս մարդն ուզում է սրբություն չունեցող մարդկանցով շրջապատ իրեն, ուժեղացնել ուժայինները, որպեսզի երկրում ռեպրեսիաների միջոցով հաստատի դիկտատուրա: Բայց չի հասկանում, որ իր ժամանակն ավարտվել է: Ինքը սպառված, ոչնչացված, այս երկիրը ծախած, դավաճանած մարդ է: Ու բոլոր նրանք, ովքեր այս օրերին պաշտպանում են իրեն, կանգնում են իր կողքին, հավասար կիսում են պատասխանատվությունը, այսինքն իրենք արդարացնում են Արցախի հանձնումը, մեր պետականության կործանման ընթացքը: Պետք է հասկանան, գիտակացեն, րոպե առաջ հետ կանգնեն այս դավաճանի կողքին լինելուց ու աջակցելուց, որովհետ ինքն այդ ճանապարհով է գնում, փորձում է երկիրն էլ տանել այդ ճանապարհով»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Աղբյուր` Panorama.am
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
09:02
17:21
17:03
11:05
10:38
10:15
09:02 18.04.26
17:15 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
14:09 18.04.26
17:43 18.04.26
14:35 18.04.26
15:37 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44