Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ հետ համատեղ ահաբեկչական հարձակման նախապատրաստում են կանխել Մախաչկալայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ՌԴ ԱԴԾ: «Անվտանգության դաշնային ծառայությունը Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ հետ համատեղ ահաբեկչական գործողության նախապատրաստում է կանխել Դաղստանի Հանրապետության Մախաչկալա քաղաքում»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ դեկտեմբերի 25-ին ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության չորս անդամ: «Խմբի անդամները նախատեսում էին պայթուցիկ սարք գործի դնել իրավապահ մարմինների վարչական շենքերից մեկի մոտ, ինչին պետք է զինված հարձակում հաջորդեր Դաղստանի հանրապետության ՆԳՆ աշխատակիցների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է նաեւ, որ ձերբակալված ահաբեկիչների մոտ զենք, զինամթերք, պայթուցիկ սարք է հայտնաբերվել, իսկ հեռախոսների մեջ` նամակագրություն օտարերկրյա համակարգողների հետ: Հաղորդագրության համաձայն` դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնությունում արգելված խմբավորման բջիջի չորս անդամ է ձերբակալվել: «Գաղտնի բնակության վայրում ահաբեկիչների կողմից սարքավորված թաքստոցում հրազեն եւ սառը զենք, մեծ քանակությամբ զինամթերք, պայթուցիկ սարք, իսկ բջջային հեռախոսներում նամակագրություններ են հայտնաբերվել արտերկրում ահաբեկչական գործունեության համակարգողների հետ»,- ասված է հայտարարության մեջ:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02