Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Ռեբեկա Ռոսը թվիթերյան գրառում է կատարել, որում հայտարարել է, որ դեսպան Ջոն Սալիվանը չի ցանկանում պատվաստվել ռուսաստանցիների համար նախատեսված «Սպուտնիկ V» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով: «Դեսպանը ցանկանում է շնորհակալություն հայտնել Ռուսաստանի ԱԳՆ-ին պատվաստանյութն առաջարկելու կապակցությամբ: Այդուհանդերձ, նա չի ցանկանում պատվաստվել ռուսական պատվաստանյութով, որը նախատեսված է Ռուսաստանի քաղաքացիների համար: Մենք շնորհակալ ենք, որ երկու ամերիկայն պատվաստանյութերն այժմ հաստատված են եւ արդեն օգնում են մարդկանց պայքարել կորոնավիրուսի դեմ ԵՄ-ում, Մեծ Բրիտանիայում, Հարավային Ամերիկայում եւ ԱՄՆ-ում: Այդուհանդերձ, քանի որ Ռուսաստանի ԱԳՆ-ն լսում է մեր տոնական մաղթանքները եւ հայտարարում Ձմեռ Պապի հետ կապերի մասին, լավագույն նվերը կդառնար ԱՄՆ ապօրինի պահվող քաղաքացիներին՝ Փոլ Ուիլանին եւ Թրեւոր Ռիդին անհապաղ ազատելը»,-նշված է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ-ում կատակել են՝ ի պատասխան նամակի, որը Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանն ուղարկել էր Սանտա Կլաուսին եւ խնդրել նվիրել իրեն հոքեյի նոր ձող, COVID-19-ի դեմ պատվաստանյութ եւ վազելու կոշիկներ: Ռուսաստանի ԱԳՆ-ից Սալիվանին առաջարկել էին պատվաստվել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով, որը հաստատված է 60 տարեկանից բարձր մարդկանց շրջանում կիրառելու համար:
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02