Հովիկ Աբրահամյանի հրաժարականը վարչապետի պաշտոնից պայմանավորված էր երկրի տնտեսության ծանր վիճակով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ոչ թե ձախողեց, այլ կարողացավ որոշակի շտկումներ մտցնել, առավել ևս` նա վարչապետ դարձավ, երբ երկրի միկրոկլիման շատ ծանր էր և դժգույն, որոշակի աշխատանք կատարվեց ու հնարավորություն ստեղծվեց, որ մենք կարողանանք պաշտպանել մեր բյուջեն»,- նշեց Գալուստ Սահակյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է վարչապետը դուրս բերելու երկիրը այդ ծանր վիճակից, արդյոք կա՞ն համապատասխան ռեսուրսներ, խորհրդարանի խոսնակն այսպես պատասխանեց. «Տենց մի մտածեք, որ էդքան ծանր է… Ինքը լավ մասնագետ է: Վարչապետի հիմնական գործը տնտեսությունն առաջ տանելն է: Կարծում եմ, որ որոշակի հետևելու, կատարելու, կատարողներին վերլուծելու առանձին օղակներ կստեղծվեն, որը ժամանակին կզգա իրողությունները ու իշխանությունները կկարողանան…»:
Հարցին՝ ինչո՞ւ վարչապետին հյուսիսից բերեցիք, ԱԺ նախագահն այսպես արձագանքեց. «Կարող է մի անգամ էլ հյուսիսից չառաջանա, հարավից առաջանա, հետո՞…: Հայաստանի վարչապետ կարող են լինել նրանք, ովքեր Հայաստանի բնակիչներ են»:
Դիտարկմանը, թե ստացվում է, որ ՀՀԿ-ն կադրեր չունի՞ ու դրսից է բերում, Գալուստ Սահակյանը չհամաձայնեց՝ ասելով, որ ՀՀԿ-ն շատ կադրեր ունի, կուսակցական խաղերի մեջ, ցանկանում է այնպես անել, որ երկիրը առաջ գնա: «ՀՀԿ-ն այնպիսի գործիք չէ, որ մարդը ծնվի ու դառնա այդ կուսակցության անդամ: Ազգի միջից են կադրեր որոնվում: Մի մտածեք, թե ՀՀԿ-ն կադր չուներ: Մտածվում էր, որ ինքը լինի, որովհետև նա լավ տիրապետում է բիզնեսին, ընդհանրապես, երկրի տնտեսությանը»,- հավելեց նա:
Գալուստ Սահակյանն ասաց, որ երկրի ծանր վիճակը 90-ականներին սկսվել է ու շարունակվում է: «Կարող եմ նաև ասել՝ որովհետև, ինչու համար… Մեր երկիրը երբեք լավ վիճակ չի ունեցել, 2000 թ.-ին ժողովրդի կեսին արդեն պարտք էր երկիրը: Երբեք ու երբեք նորանկախ Հայաստանը լավ վիճակ չի ունեցել: Եթե համեմատենք 96թ.-ի, 2000-ի հետ, այսօրվա վիճակը շատ լավ է»,- նշեց Սահակյանը:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02