Իրանում դեկտեմբերի 29-ին սկսվել են կորոնավիրուսի դեմ սեփական արտադրության պատվաստանյութի փորձարկումները կամավորների վրա: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ փորձարկումները տեղի են ունենում Թեհրանում, թեստավորման առաջին փուլի ժամանակ ներարկումները կարվեն 56 կամավորների: Ընդամենը տրվել է շուրջ 60 հազար հայտ: Նշվում է, որ փորձարկումների գործարկման արարողությանը ներկա էին երկրի գիտության եւ տեխնոլոգիաների գործերով փոխնախագահ Սորենա Սաթարին, ինչպես նաեւ առողջապահության եւ բժշկական կրթության նախարար Սայիդ Նամաքին: Թեստերի տեխնոլոգիային հավանություն են տվել Իրանի Պարենի եւ դեղորայքի վարչությունը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Ավելի վաղ Իրանի Իմունոլոգների եւ ալերգոլոգների ընկերության ղեկավար Մոհամեդ Վոժգանին հայտնել է, որ Իրանն անհրաժեշտ գիտական գիտելիքներ ունի երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանութի արտադրություն կազմակերպելու համար: Նրա խոսքով՝ այդ պատվաստանյութի վրա աշխատում են Իրանի երեք հետազոտական կենտրոններ, որոցից մեկն արդեն հաջողությամբ ավարտել է կենդանիների վրա նմուշների փորձարկումները: Իրանը եւ Ռուսաստանը բանակցություններ են վարում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության համատեղ ձեռնարկության ստեղծման շուրջը: Դեկտեմբերի 22-ին այդ մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) փոխնախագահ Ամիր Հոսեյն Քազիզադե Հաշեմին Ռուսաստանի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցչիենրի հետ կայացած հանդիպմանը: Վերջին տվյալներով՝ համաճարակի սկզբից իրանցի բժիշկներն արձանագրել են կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,2 միլիոն դեպք: Երկրում գրանցվել է 54,8 հազար մահացու վախճան, ավելի քան 960 հազար հիվանդ ապաքինվել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02