Արաբական Միացյալ Էմիրություններում կորոնավիրուսի «բրիտանական» շտամով վարակվելու մի քանի դեպք է հայտնաբերվել, հայտնել է է կառավարության ներկայացուցիչ Օմար Աբդերահման ալ-Համադին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «ԱՄԷ-ի տարածքում այլ երկրներից ԱՄԷ ժամանած քաղաքացիների մոտ կորոնավիրուսի նոր շտամով վարակման մի քանի դեպք է հաստատվել»,- ասել է նա WAM լրատվական գործակալությանը` չհստակեցնելով, թե որ երկրներից են եկել այդ մարդիկ: Դեկտեմբերի կեսերին հայտնի էր դարձել Մեծ Բրիտանիայում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնաբերման մասին: Ավելի ուշ Միացյալ Թագավորության Նոր եւ առաջացող շնչառական վիրուսային սպառնալիքների խորհրդատվական խորհուրդը հաստատել էր, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարատեսակն ավելի արագ տեմպերով է տարածվում եւ էլ ավելի մեծ զգուշություն է պահանջում բնակչության կողմից: Չնայած վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատականների, կարող է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել, քան սովորականը, դա դեռ չի վկայում, որ այն ավելի վտանգավոր է մահվան կամ հոսպիտալացման տեսանկյունից: Երբ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարեց մուտացիայի հայտնաբերման մասին, շատ երկրներ, այդ թվում` Սաուդյան Արաբիան եւ Քուվեյթը, արգելեցին ուղեւորություններն այդ երկիր: Սակայն ԱՄԷ-ն սահմանափակվեց միայն Մեծ Բրիտանիայից թռնելուց առաջ կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ թեստի բացասական արդյունքների պահանջով: ԱՄԷ առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն` համավարակի բռնկումից ի վեր երկրում գրանցվել է COVID-19 վարակման 204.369 դեպք, վերականգնվել է 181.400 հիվանդ, մահացել է 662 մարդ:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02