Նոր հայ սուպերհերոս,որը հաղթահարում է դժվարություններն ու հաղթում չարին. Դեկտեմբերի 30-ին՝ Սինեմա Սթարում, տեղի ունեցավ «Վիշապ» անունով հայ առաջին սուպերհերոսին ներկայացնող կոմիքսի առաջին մասի շնորհանդեսը: «Վիշապի» պրոդյուսերներն ու մտահղացման հեղինակներն են Ռուբեն Ջաղինյանը և Արման Միտոյանը, ումից էլ հեղինակը՝ ArmComedy-ի Նարեկ Մարգարյանը, ստացել է կոմիքս ստեղծելու առաջարկը։ Նրանք երեքն էլ ունեցել են այն գաղափարը, որ հայ սուպերհերոսի կարիք կա, որն իր լավ արարքներով կդառնա օրինակ, կլինի երեխաների սիրելի հերոսը։
«Կոմիքսներով հետաքրքրված եմ դեռ մանկուց՝ 11 տարեկանից։ Երկար ժամանակ ցանկություն եղել է ստեղծել կոմիքս, բայց սուպերհերոսական ժանրը այստեղ դեռ այնքան էլ հայտնի չէր։ Վերջին տարիներին զգացի, որ պահը հասունանում է հայ սուպերհերոս ունենալու։ Կոմիքսը գրվել է մի քանի շաբաթում։ Առաջին մասի հաջողությունից ելնելով՝ պլանավորվում է նաև երկրորդ մաս։ Փորձել ենք գրական-երևանյան հայերենով գրել, որ կերպարները չկորեն և լինեն հավատալու։ Երեխաների վրա, կարծում եմ, կթողնի դրական ազդեցություն, քանի որ այս հերոսը սովորացնում է բարու և չարի պայքար,կարծրատիպերից դուրս մտածելակեպ։ Արդարի համար պայքարում արագ լուծումներ գտնելու ունակություն է նաև սովորեցնում։ Պրոդյուսերներն ինձ հերոսի որոշակի նախատիպ կամ կառուցվածք արդեն հուշել էին, ես ավելացրի իմ մտքերը և վերջնական արդյունքը ստացանք նկարչի հետ»,-ասաց Նարեկ Մարգարյանը:
«Վիշապի» նկարիչն Անդրանիկ Ասատրյանն է, ով մինչ այս էլ կոմիքս նկարելու փորձ արդեն ունեցել է։
Նարեկ Մարգարյանի խոսքով՝ «Վիշապը» պետք է սիրվի նաև այն բանի համար, որ մեզնից մեկն է, ապրում է Երևանում, գործողությունները, արկածները տեղի են ունենում մեր քաղաքի տարբեր հատվածներում,որտեղ ամեն ինչ ծանոթ է և հարազատ։ Գլխավոր հերոսը Հայկն է, ով պարբերաբար հաղթահարում է իր կյանքում առաջացած դժվարությունները, իսկ իր կողքին է ընկերը՝ Գոռը, ով ունի հենաշարժողական խնդիրներ:
Ամբողջ աշխարհում արդեն ընդունված կարգ է, որ կոմիքսները ժամանակի ընթացքում վերածվում են մուլտֆիլմի։ «Վիշապի» գործադիր պրոդյուսեր Դավիթ Միրոյանը նշեց՝ հույս կա, որ առաջիկայում կլինի նաև մուլտ տարբերակը։
Արմինե Բրսոյան
20:04
19:44
19:22
18:44
18:25
18:04
17:45
17:34
16:56
16:35
16:22
16:04
15:52
15:39
15:13
14:54
14:36
14:21
14:04
13:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 | 31 |
09:57
09:45
09:34
09:24
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13