ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների հանրահավաքը կանցկացվի Վաշինգտոնում հունվարի 6-ին, երբ Կոնգրեսի երկու պալատները պաշտոնապես հաստատեն քվեարկության արդյունքները: Այդ մասին հայտնել է Ամերիկայի առաջնորդը թվիթերյան իր էջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մեծ բողոքի ցույց կանցկացի Վաշինգտոնում հունվարի 6-ին»,-գրել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ ավելի ուշ հայտնի կդառնա հանրահավաքի հստակ վայրը: Նա նշել է, որ հունվարի 6-ին կներկայացվեն մեծաթիվ ապացույցներ այն մասին, որ անցած նախագահական ընտրությունները, իբրեւ, կեղծված էին: Նոյեմբերին եւ դեկտեմբերին Թրամփի կողմնակիցներն արդեն անցկացրել են հանրահավաքներ Վաշինգտոնի կենտրոնում՝ ի աջակցություն երկրի ղեկավարի: Դրանք ավարտվել են գործող նախագահի կողմնակիցների եւ ընդդիմադիրների միջեւ բախումներով: Անկարգությունների արդյունքում ձերբակալվել են տասնյակ մարդիկ, տուժել են ոստիկաններ: Հունվարի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ու Սենատը պետք է պաշտոնապես հաստատեն ընտրիչների կոլեգիայի քվեարկության արդյունքները, որը կայացել է դեկտեմբերի 14-ին: Ընտրիչները հաստատել են նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը: Այդուհանդերձ, Թրամփը չի ընդունում պարտությունն ու դիմում է դատարաններ՝ պահանջելով ձայների վերահաշվարկ անցկացնել մի շարք նահանգներում: Սակայն Սպիտակ տան ներկայիս ղեկավարի փաստաբանների գործողությունները հաջողությամբ չեն պսակվում. նրանց հայցերը դատարանները մերժում են: Վերջին տվյալներով՝ Բայդենի օգտին քվեարկել է 81.2 մլն ընտրող, Թրամփի օգտին՝ 74.2 մլն քաղաքացի: ԱՄՆ հաջորդ վարչակազմի ղեկավարի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02