Բանգկոկի իշխանությունները խստացրել են կարանտինային սահմանափակումները՝ արգելելով տարբեր ձեռնարկությունների գործունեությունը, այդ թվում՝ ժամանցի վայրերի, որպեսզի զսպեն կորոնավիրուսի տարածումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Bangkok Post թերթին:
Ավելի վաղ Բանգկոկի քաղաքապետարանը որոշել էր փակել քաղաքային ադմինիստրացիայի ղեկավարման ներքո դպրոցները երկու շաբաթով՝ մինչեւ հունվարի 17-ը, կորոնավիրուսի շուրջ իրավիճակը պատճառով:
Սկսած շաբաթ օրվանից՝ ժամանակավորապես կփակվեն փաբերը, բարերը եւ այդօրինակ հաստատությունները: Կարգելվեն նաեւ ակվապարկերը, մանկական հրապարակները, ինտերնետային սրճարանները, աքլորակռվի համար նախատեսված տարածքները, մանկապարտեզները, մարտարվեստի դպրոցները, բաղնիքները, սպորտային հրապարակները, ֆիտնես կենտրոնները, մերսման սրահները եւ մի շարք այլ վայրեր: Իշխանություններն ընդհանուր առմամբ արգելել են 25 տարբեր կատերգորիայի ժամանցային հաստատությունները, որտեղ հավաքվում են բազմաթիվ մարդիկ:
Վարսավիրանոցներում միեւնույն հաճախորդին չի կարելի սպասարկել երկու ժամից ավելի, հաճախորդները չպետք է սպասեն իրենց հերթին փակ տարածությունում՝ վարսավիրանոցի սրահի ներսում: Ընդ որում՝ ճաշարանները, սրճարանները եւ հանրային սննդի այլ հաստատությունները պետք է արգելեն ալկոհոլի օգտագործումը:
Բոլոր այլ վայրերում անհրաժեշտ է պահպանել հակահամաճարակաբանական միջոցներ:
Թաիլանդում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է COVID-19-ի 7379 դեպք, առողջացել է շուրջ 4,3 հազար հիվանդ, մահացել՝ 64 մարդ: Բանգկոկում ներկայում կորոնավիրուսով վարակված է 1539 մարդ:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02