Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 24 246-ով՝ հասնելով մինչեւ 3 284 384-ի, երեքշաբթի լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Շտաբի տվյալներով՝ վարակվածների թվի աճը համեմատական արտահայտությամբ կազմում է 0,7 տոկոս:
Աճի ավելի ցածր տեմպեր են գրանցվել Տիվայի Հանրապետությունում (0,1 տոկոս) եւ Ալթայի Հանրապետությունում (0,2 տոկոս):
Մեկ օրում 3 649 հիվանդ է հայտնաբերվել Սանկտ Պետերբուրգում, 1 131՝ Մոսկվայի մարզում, 405՝ Նիժեգորոդյան մարզում, 392՝ Սվերդլովի մարզում, 390՝ Վորոնեժի մարզում:
Ներկայումս Ռուսաստանում բուժումը շարունակում է 562 210 մարդ:
Կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 22 632-ով՝ հասնելով մինչեւ 2 662 668-ի: Հոկտեմբերի 3-ից արդեն ապաքինվածների բաժինն անցել է 81 տոկոսից:
Մասնավորապես՝ Սանկտ Պետերբուրգում ապաքինվել եւ դուրս է գրվել 1 729 պացիենտ, Մոսկվայի մարզում՝ 1502, Նիժեգորոդյան մարզում՝ 469, Սվերդլովի մարզում՝ 400, Արխանգելսկի մարզում՝ 375:
Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվն աճել է 518-ով ընդդեմ մեկ օր առաջվա 482-ի, հասնելով մինչեւ 59 506-ի: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականապես հնարավոր կլինի որոշել միայն համաճարակի ավարտվելուց հետո) շարունակում է մնալ 1,81 տոկոսի մակարդակում, վկայում են շտաբի տվյալները:
Մասնավորապես՝ մեկ օրում Մոսկվայում գրանցվել է մահվան 75 դեպք, Սանկտ Պետերբուրգում՝ 73, Մոսկվայի մարզում՝ 22, Ռոստովի մարզում՝ 21, Նիժեգորոդյան եւ Սվերդլովի մարզերում՝ 18-ական:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02