Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հետաքրքիր մարդիկ ենք մենք։ Ամերիկայի խառնաշփոթով այնպես ենք տարվել, որ կարելի է մտածել, մեզ մոտ ամեն բան կարգին է։ ԱՄՆ-ը և մյուսները, առանց մեզ էլ իրենց հարցերը կլուծեն։
Շատ մոտ ապագայում, մեր տարածաշրջանում բախտորոշ իրադարձություններ են տեղի ունենալու, որից երկիրն անվնաս, նույնիսկ որոշ առումով շահեկան դուրս բերելու համար, մեզ նորմալ կառավարություն է պետք։
Մենք հիմա մի գերխնդիր ունենք. ամեն գնով փոխել Նիկոլին ու իր այլանդակված կառավարությանը, որը ձեռնտու է միայն Ադրբեջանին։
Այլ հարցերի, մանր-մունր ներքաղաքական ինտրիգների, Նիկոլի համար իշխանություն ձգձգող մանևրների ժամանակ մենք չունենք։ Որովհետև՝ Նիկոլի հետ, Հայաստանն ամբողջովին տրորված և ուժաքամված է լինելու։ Սա ենթադրություն չէ, սա մեր աչքի առաջ, քայլ առ քայլ, ամեն օր տեղի ունեցող փաստեր են։ Լրջանալ ու վճռական գործի անցնել է պետք։
Վստահ եմ, որ եթե ընդդիմությունը մի քանի հստակ գործողություններով հանդես գա, հազարավոր մարդիկ ինքնաբուխ միանալու են Հայաստանը փրկելու (բառիս բուն իմաստով փրկելու) գործին։
Նիկոլին պետք է ասել. «...դու Հայաստանին պետք չես, Հայաստանը քո կարիքը չունի։ Բոլոր հնարավոր վնասները մեր երկրին արդեն հասցրել ես, և մենք չենք ցանկանում վերջնականապես կործանվել։ Մենք սխալվել ենք, որ քեզ հավատացել ենք, և պատրաստ ենք, գոնե հիմա ուղղել մեր սխալը»։
Նիկոլի իշխանության գալու (զավթելու) հարցում շատերս ունենք մեր սխալները. մասնավորապես՝ թույլ տվողները, աջակցողները, հավատացողները, քվեարկողները, գովաբանողները, համագործակցողները և այլն։ Բայց կյանքում յուրաքանչյուր սխալ ունի ուղղվելու հնարավորություն, քանի դեռ ուշ չէ։
Խայտառակ կապիտուլյացիայից ու Արցախի մեծ մասը ծախելուց հետո, շատ մեծ է հավանականությունը, որ Նիկոլը մեզ ներքաշելու է նոր ռեգիոնալ պատերազմի մեջ։ Դա այսօր արդեն երևում է շատ պարզ։
Կամ, որպես կապիտուլացված ղեկավար, պետք է հանձնի ամբողջ Սյունիքը, կամ Հայաստանը շատ մոտ ապագայում պատերազմելու է Սյունիքի համար։ Այս ամենից խուսափելու միակ ձևը՝ կապիտուլացվաց և ադրբեջանին հպատակված Նիկոլից օր առաջ ազատվելն է։
Այլապես, երբ Հայաստանը որպես ինքնուրույն պետություն, այլևս գոյություն չունենա, Նիկոլն ինքն է հրաժարական տալու, և քմծիծաղով հեռանա՝ թքած ունենալով յուրաքանչյուր «հպարտ քաղաքացու» գոյության վրա։
Ցավն այն է, որ մեր Ազգի մեծ մասը շատ լավ հասկանում է այս պարզ ճշմարտությունը, բայց ամեն մեկը մի պատճառ գտնում է պայքարի դուրս չգալու համար։
Մեկին նախկինները դուր չեն գալիս, մյուսին՝ միտինգի ելույթները, երրորդին՝ թեկնածուները, չորրորդին՝ եղանակը, հինգերորդին՝ միտինգի բեմում կանգնածներից ոմանք և այլն։ Այս մտածելակերպը փակուղի է, որից տուժելու ենք բոլորս՝ մեկ առ մեկ։
Նիկոլը հասցրել է ցույց տալ, որ ամենավախկոտ կերպարներից է, որը սեփական կաշին փրկելու համար պատրաստ է ամեն ինչի։ Եթե մի երկրի ղեկավար, սեփական վախերի դիմաց պատրաստ է հողեր հանձնել, այդ ղեկավարից վաղուց պետք է ազատված լինեինք։
Մեր բոլորի ամոթն ու խայտառակությունն է, որ 2020թ. նոյեմբերի 10-ից առ այսօր Նիկոլը դեռևս զբաղեցնում է վարչապետի կաբինետը, այլ ոչ թե քննչական մեկուսարանը»։
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
09:02
17:21
17:03
11:05
10:38
10:15
09:02 18.04.26
17:15 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
14:09 18.04.26
17:43 18.04.26
14:35 18.04.26
15:37 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44