Լիբանանյան «Հեզբոլլահ» կուսակցության գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահն ուրբաթ օրն ասել է, որ ԱՄՆ-ի միջուկային կոճակը գտնվում է «Թրամփ անունով խելագարի ձեռքում», հայտնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:
Նասրալլահն «Ալ-Մանար» հեռուստաընկերության կողմից հեռարձակված ելույթում ասել է, որ աղոթում է Աստծուն՝ աշխարհը պաշտպանելու նրանից, ինչ կարող է անել Թրամփն իր պաշտոնավարման վերջին օրերին և հավելել, որ վերջերս Միացյալ Նահանգներում տեղի ունեցած իրադարձությունները շատ վտանգավոր են և հետևանքներ կունենան ամբողջ աշխարհում:
«Վերջերս Ամերիկայում տեղի ունեցած իրադարձությունները շատ վտանգավոր են և շատ ծավալուն, ու հնարավոր չէ նվազագույնի հասցնել դրանք՝ անկախ ամեն ինչից», - ասել է «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարը՝ ընդգծելով, որ Թրամփն ԱՄՆ-ում արեց այն, ինչ Միացյալ Նահանգները սովորաբար անում է այլ պետություններում (նկատի ունի ըմբոստացած ցուցարարների կողմից Կապիտոլիումի շենքի գրոհն ու Թրամփին նախագահ ճանաչելու հրապարակավ պահանջները-Tert.am):
Միևնույն ժամանակ աղբյուրը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հեռացող նախագահ Դոնալդ Թրամփին որակել է «թերի»՝ նախազգուշացնելով նրա հրամանով միջուկային հարված հասցնելու հնարավորության մասին:
«Ես Սպիտակ տան համար պատասխանատու պաշտոնյաների հետ խոսեցի նախազգուշական միջոցների մասին՝ Թրամփին ռազմական գործողություններ կամ միջուկային հարված հասցնել թույլ չտալու համար», - ասել է նա:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02