Հունական պարբերական Pentapostagma-ն հրապարակել է սյունակագիր Պանայոտիս Նաստոսի նոր հոդվածը, որում հեղինակն անդրադարձել է Սիրիայում ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի տեղակայմանն ու հարակից հարցերին։
Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք լրատվամիջոցի անդրադարձը.
«Արտասահմանյան մամուլը շարունակում է քննարկել Սիրիայում ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի տեղակայման հարցը: Միևնույն ժամանակ, օտարերկրյա փորձագետները, բարձրաձայնելով այս հարցը, հաճախ բոլորովին էլ ծանոթ չեն դրա էությանը և նույնիսկ չեն հասկացել, թե Սիրիայի Արաբական Հանրապետությունում կոնկրետ ինչ են պաշտպանում հակաօդային պաշտպանության այս համակարգերը:
Եվ այսպես՝ ինչո՞ւ են С-400 հակաօդային պաշտպանության համակարգերը «հանդիսատես» մնում, երբ Իսրայելը խոցում է իրանական թիրախները Սիրիայում։
Հարցին պատասխանելու համար հեղինակն անդրադարձել է իսրայելական ավիահարվածներին, որոնք ուղղված են իրանական զինուժի և իրանամետ զինված խմբավորումների դեմ:
Դիտարկմանը, թե Սիրիայում տեղակայված հայտնի ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը երբեք չեն արձագանքել վերոհիշյալ հարձակումներին, հեղինակը պնդում է, որ ՌԴ-ն «խուսափում է Իսրայելի ռազմաօդային ուժերի «Ֆ-35» կործանիչների և ռուսական «Ս-400» ՀՕՊ համակարգերի առճակատումից»:
Ըստ Պանայոտիս Նաստոսի՝ «դա իր հերթին հնարավորություն է տալիս Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտպանական արդյունաբերությանը ապահովել զենքի և ռազմական տեխնիկայի վաճառք երրորդ երկրներին համաշխարհային շուկայում»:
Հեղինակն այն կարծիքին է, որ եթե Ռուսաստանը օգտագործեր C-400-ը F-35-ի դեմ, այդ դեպքում կա՛մ կոչնչացվեր հինգերորդ սերնդի կործանիչը, կա՛մ ինքը՝ C-400-ը` պատասխան կրակի հետևանքով։
«Դրանից հետո որևէ երկիր գնի՞ խփված զենքը: Իհարկե, ոչ»,- նկատում է սյունակագիրը։
Նաստոսը պնդում է, որ սա «այն հիմնական հարցի պատասխանն է, թե ինչու C-400-ը չի օգտագործվում իսրայելական ավիացիայի դեմ:
Ռուսական topwar.ru կայքն իր հերթին արձանագրել է, որ հույն լրագրողը ոչ մի բառ չի գրում այն մասին, որ Սիրիական Խմեյմիմ ավիաբազայի հիման վրա գործող ՌԴ զինված ուժերի C-400 հակաօդային պաշտպանության համակարգի հաշվարկների խնդիրներում ի սկզբանե չի ներառվել Սիրիայում իրանական ռազմական անձնակազմի և իրանամետ ուժերի պաշտպանությունը իսրայելական օդային հարվածներից
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02