Երկուշաբթի ԱՄՆ-ում նախնական սակարկությունների ժամանակ Twitter ընկերության բաժնետոմսերը ավելի քան 8 տոկոսով գնանկում են ունեցել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հաշվի արգելափակումից հետո, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախնական սակարկություններում ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 7,89 տոկոսով՝ հասնելով մինչեւ 47,42 դոլարի: Մի քանի րոպեներ առաջ անկումը հասել էր 8,3 տոկոսի:
Հունվարի 9-ին Twitter սոցցանցը Թրամփի հաշիվը սառեցրել էր «բռնության հետագա հրահրման ռիսկի հետ կապված» պատճառի հիման վրա: Դրանից բացի, հունվարին ավելի վաղ Facebook-ը, Twitter-ը, Instagram-ը եւ ուրիշ սոցիալական ցանցեր տարբեր ժամկետներով փակել էին հասանելիությունը Թրամփի պրոֆիլներին: Այդպիսի միջոցների պատճառը ԱՄՆ նախագահի ուղերձներն էին ցուցարարներին, որոնք հունվարի 6-ին ավերածություն էին կազմակերպել ԱՄՆ Կոնգրեսի շենքում: Թրամփը պաշտոնից հեռանալու է հունվարի 20-ին, նախագահի պաշտոնը ստանձնելու է նոյեմբերին ընտրված Ջո Բայդենը:
Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ Թրամփը երկուշաբթի ավելի ուշ հանդես կգա սոցցանցերի կողմից իր էջերն արգելափակելուն առնչվող հայտարարությամբ:
Twitter Inc. ամերիկյան ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին: Ընկերության հիմնական արտադրանքն է կարճ հաղորդագրությունների փոխանակման համար սոցիալական ցանցը: Ընկերության կենտրոնակայանը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյում, Կալիֆոռնիա նահանգ:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02