Հունվարի 12-ի գիշերը Եկատերինբուրգի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 8 մարդ է զոհվել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է շրջանի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:
«2021 թվականի հունվարի 12-ի գիշերը իրավապահ մարմինները հաղորդագրություն են ստացել Եկատերինբուրգ քաղաքի Ռասվետնայա փողոցում գտնվող ինը հարկանի բնակելի շենքում բռնկված հրդեհի մասին: Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի պատճառով զոհվել է ութ մարդ, այդ թվում` մեկ երեխա», - ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես տեղեկացրել է մարզային ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Վալերի Գորելիխը, դեպքի վայրից հոսպիտալացվել է 17-ամյա դեռահաս` առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներով: Բացի այդ, դեռահասի մոտ ախտորոշվել է թունավորում:
Մամուլի ծառայության ղեկավարի հայտնած տեղեկություններով, մահացած երեխան 2013 թվականին ծնվան աղջիկ է, որի մայրը նույնպես մահացել է:
Սվերդլովսկի շրջանի Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը հայտնել է, որ փրկարարները տարհանել են 90 մարդու, որոնցից 9-ը երեխաներ են և տեղափոխել են ժամանակավոր կացարան:
Եկատերինբուրգի Կիրովսկի շրջանի քննչական վարչությունը միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցել:
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02