Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավար Ժան Ասելբոռնը եւ Եվրամիության ներկայացուցիչները ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ հանդիպելու ցանկություն չեն հայտնել, ուստի Պետքարտուղարությունը չեղարկել է Եվրոպա նախատեսված այցը: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին: Գործակալության աղբյուրներից մեկի տեղեկություններով՝ Բրյուսելում ԵՄ ղեկավարների հետ հանդիպելուց առաջ Պոմպեոն ցանկացել է գնալ Լյուքսեմբուրգ, սակայն այս երկրի ներկայացուցիչները բանակցություններ վարելու ցանկություն չեն հայտնել: Այդ փուլում Բրյուսել գնալու ծրագիրը դեռ ուժի մեջ էր: Սակայն հանդիպումների ժամանակացույցի վերջին տարբերակում ԵՄ-ում ոչ մի ծրագրած բանակցություն կամ ՆԱՏՕ-ում հրապարակային միջոցառում չէր եղել: Reuters-ի մյուս զրուցակիցն ասել է, որ ԱՄՆ դաշնակիցները հայտնվել են տարակուսանքի մեջ Պոմպեոյի առաջիկա այցի հետ կապված՝ ԱՄՆ Կոնգրեսի շենքում տեղի ունեցած անկարգությունների պատճառով: Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ից գործակալության հետ զրույցում հաստատել են, որ Պոմպեոյի հետ հանդիպումը չեղյալ է հայտարարվել, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդել: ԵՄ-ից հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը: ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը ավելի վաղ ներկայացրել էր չորեքշաբթի կայանալիք Պոմպեոյի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, սակայն առնվազն վերջին 15 տարում առաջին անգամ դաշինքը հայտարարել էր, որ չի կազմակերպի մամուլի նկատմամբ մոտեցումները ԱՄՆ պետքարտուղարի այցի հետ կապված: Նախատեսված էր հանդիպում նաեւ Բելգիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական հարցերի ու արտաքին առեւտրի նախարար Սոֆի Վիլմեսի հետ: ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունից ի պատասխան Պոմպեոյի այցի վերաբերյալ ՏԱՍՍ-ի հարցմանը հրաժարվել էին մեկնաբանություն տալ, իսկ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԵՀ-ում մոտակա օրերին ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումներ չեն նախատեսում: ԱՄՆ Պետքարտուղարությունը երեքշաբթի չեղարկել էր այս շաբաթ նախատեսված Պոմպեոյի բոլոր ուղեւորությունները, ներառյալ հունվարի 13-14-ը պետքարտուղարի այցը Բելգիա: Գորատեսչության հայտարարության մեջ նշված էր, որ այսպիսի որոշում է կայացվել նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի թիմին իշխանությունը փոխանցելու անհրաժեշտության հետ կապված:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02