Ինչպես հայտնի է, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մշակել է արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող փաստահավաք խումբ ստեղծելու մասին նախագիծ: Նախագծով, փաստահավաք խմբում ներկայացված կլինեն վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած և առաջին 6 տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը (3 խորհրդարանական ուժ՝ 4-ական ներկայացուցիչներով, 3 արտախորհրդարանական ուժ՝ 1-ական ներկայացուցիչներով), ինչպես նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը: Փաստահավաք խումբը ընդհանուր առմամբ կազմված կլինի 16 անդամից։ «Առավոտը» ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց`առաջարկը ստացե՞լ են, կուսակցությունում քննարկումներ եղե՞լ են, ի՞նչ տրամադրություններ կան: Արմեն Աշոտյանն ասաց, որ ՀՀԿ-ում ԼՀԿ ղեկավարից փաստահավաք խմբի աշխատանքներին մասնակցելու հրավեր ստացել են. «Մեծապես կարեւորել ենք վերջին արցախյան պատերազմի հանգամանքները օբյեկտիվ եւ լիարժեք հետաքննելու կենսական անհրաժեշտությունը` ելնելով ՀՀ-ի եւ Արցախի ազգային անվտանգության, ինչպես նաեւ անկողմնակալ արդարադատության եւ պատմական արդարության խնդիրներից, եւ, իհարկե, հայ ժողովրդին պատերազմի մասին ողջ ճշմարտությունը ներկայացնելու հրամայականից: Սակայն արձանագրել ենք, որ գործող վարչակազմի շարունակվող պաշտոնավարման պարագայում անհնար ենք համարում նշված խնդիրների ամբողջական լուծման հնարավորությունը եւ ԼՀԿ-ի կողմից առաջարկվող մեխանիզմի արդյունավետությունը: Ուստի, գտել ենք, որ վերջին արցախյան պատերազմի հանգամանքների օբյեկտիվ եւ լիարժեք հետաքննության հարցին`իր բոլոր դրսեւորումներով`ինստիտուցիոնալ լուծումներով, ընթացակարգերով, մեխանիզմներով, պատեհ է անդրադառնալ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո»:
«Առավոտ» օրաթերթ
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01