Հյուսիսատլանտյան միությունը պատրաստ է երկխոսել ՌԴ-ի հետ ռազմական թափանցիկության եւ ռիսկերի նվազեցման շուրջ Բաց երկնքի պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու մասին որոշման կապակցությամբ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է միության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Փիրս Կազալեն: «Մենք ընդունել ենք Բաց երկնքի պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու մասին որոշումը որպես ի գիտություն,-ընդգծել է նա:-ՆԱՏՕ-ի երկրները շարունակում են սերտ խորհրդակցությունները Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ռազմական թափանցիկության եւ ռիսկերի նվազեցման շուրջ»: Կազալեն հերթական անգամ կրկնել է ԱՄՆ-ի դիրքորոշումը, որով Միացյալ Նահանգները 2020 թվականին հիմնավորել էին պայմանագրից իրենց միակողմանի դուրս գալու որոշումը՝ հնչեցնելով մեղադրանքներ Ռուսաստանի հասցեին Բաց երկնքի պայմանագրի դրույթները Մոսկվայի կողմից չկատարելու մասին: «Ռուսաստանի կողմից Բաց երկնքի պայմանագրի դրույթների ընտրողական կատարումը ձախողել է Եվրաատլանտյան տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ուղղությամբ այդ կարեւոր պայմանագրի ներդրումը: ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միտված են զենքի, զինաթափման եւ չտարածման արդյունավետ վերահսկողությանը, ինչն անհրաժեշտ պայման է մեր անվտանգության համար»,-պնդել է նա: Հունվարի 15-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մոսկվան սկսում է ներպետական գործընթացներ Բաց երկնքի պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու մասին:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02